Բաժիններ՝

«Յուվենթուսը» դիտարկում է Զինեդին Զիդանի և Յուրգեն Կլոպի թեկնածությունները

«Ծեր Սենյորան» շուտով կարող է փոխել գլխավոր մարզչին: «Յուվենթուսը» դիտարկում է նոր գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածություններ այն դեպքում, եթե Մասիմիլիանո Ալեգրին հեռանա ակումբից:

Ինչպես հաղորդում է Tuttosport պարբերականը, թուրինյան ակումբի ղեկավարության համար այդ պաշտոնի առավել ընդունելի տարբերակ է Զինեդին Զիդանը: Ֆրանսիացի մարզչի հետ բանակցություններում անհաջողության դեպքում «բիանկոներները» պատրաստ են դիմել Յուրգեն Կլոպին կամ Դիդիե Դեշամին:

Ալեգրիի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:

Տվյալ պահին «Յուվեն» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարն է և առաջ է անցել երկրորդ տեղում ընթացող «Նապոլիից» 14 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս