Աջակցություն նորաստեղծ բիզնեսներին: Կառավարությունը քայլեր է մշակում խթանելու բիզնեսի զարգացումը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ազատվում է նախկին նախարար Մանե Թանդիլյանի կադրերից: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) Սմբատ Սիմոնյանի հետ նախարար Բաթոյանը հրաժարվել է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը՝ նրա հետ հանդիպմանը չհիմնավորելով իր դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե Իսրայելը Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողն է, Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի, եթե Իսրայելը վարվի այնպես, ինչպես ԱՄՆ-ն և եվրոպական շատ երկրներ, այն է՝ զենք չվաճառի կողմերից և ոչ մեկին:
Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոսել է այն մասին, որ «Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգն այլևս չի հրավիրվելու ազգային հավաքական:
Ֆլորիդայից դեմոկրատ կոնգրեսական Էլսի Լ. Հեյսթինգսը ադրբեջանական քարոզչության ամենավերջին խոսափողն է։ Նա 2019 թ. փետրվարի 25-ին հանդես եկավ հայտարարությամբ, այն մտցրեց Կոնգրեսի արձանագրության մեջ՝ հայերին մեղադրելով Ադրբեջանի Խոջալու գյուղում 1992 թ. փետրվարի 26-ին, Արցախյան պատերազմի թեժ օրերին 613 ադրբեջանցի տղամարդկանց, կանանց և երեխաների սպանության մեջ։
«Երբ մարդն օրակարգ ունի և գիտի, թե ինչ պետք է քննարկի, ապա այդ հանդիպմանը նախապատրաստվում է… Մարդը պետք է բացարձակ տիրապետի տվյալ հարցին, որպեսզի պատրաստվելու կարիք չունենա, այս պարագայում չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն այդ աստիճանի տիրապետո՞ւմ է Արցախի հարցին, կարծում եմ՝ ոչ, որովհետև այնտեղ հսկայական նրբություններ կան»։
Steptohealth.ru կայքը գրում է, որ եղունգները շերտավորվում են տարբեր պատճառներով: Դա կարող է պայմանավորված լինել սթրեսով, վատ սնվելով, ջրի հետ մշտական շփումով, շագանակագեղձի հետ խնդրով, և այլն: Այս խնդրից ազատվելու համար կարելի է դիմել բժշկի խորհրդատվությանը կամ էլ օգտագործել բնական միջոցներից որևէ մեկը:
«Ռեալ Մադրիդի» պաշտպան Դանի Կարվախալը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Այաքսին» պարտվելուց հետո խոսել է խաղի մասին:
Չինաստանի իշխանությունները պլանավորում են ազգային պաշտպանության ծախսերն ավելացնել 7,5 տոկոսով՝ մինչեւ 1,19 տրիլիոն յուան (շուրջ 177,61 միլիարդ դոլար):
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր կարծիքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցից եզրահանգել է` Եվրամիությունը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ խնդիր չի տեսնում, ինչն աննախադեպ իրավիճակ է:
Արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի հրապարակման միասնական e-draft կայքում օրենսդրական նախաձեռնություն էր դրվել շրջանառության մեջ, համաձայն որի՝ քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելն ու տարածելը կքրեականացվի։
Օրերս Սիսիան-Գորիս ավտոճանապարհը տեղացած առատ ձյան հետեւանքով դարձել էր անանցանելի։ Բազմաթիվ վարորդներ անակնկալի գալով՝ հայտնվել էին անորոշ և ծանր իրավիճակում։
Հայաստանում երկու ամսում 12.5 մլն հատով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել. սրա արդյունքում արձանագրված առևտրի շրջանառությունն ավելացել է 35 մլրդ դամով: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամ, Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանի թաղապետի թեկնածու առաջադրված Էրգյուն Թուրանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Ստամբուլի Սամաթիա թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավարների հետ։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդգրկվել է կառավարության մարտի 7-ի նիստի օրակարգում:
Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է երկրի անկախության ամրապնդումը, ինքնիշխանության պաշտպանությունն ու անվտանգությունը: Այս մասին Euronews-ի լրագրողի հետ զրույցում Բրյուսելում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է դեպի «Մանչեսթեր Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի» չկայացած տրանսֆերների մասին:
Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը մարտի 6-ին հանդիպել է Նիդերլանդների փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Կայսա Օլոնգրենի (Kajsa Ollongren) հետ:
«Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի որոշումը` նրան այլևս ազգային հավաքական չհրավիրելու մասին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Սիթի օֆ Սմայլ» («Ժպիտների քաղաք») հիմնադրամը 53 երեխաների և երիտասարդների օգնել է անցնել լաբորատոր զննում, ստանալ անհրաժեշտ դեղորայք և այլ բժշկական միջամտություններ փետրվար ամսվա ընթացքում։ Հիմնադրամի ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվել է հաշվետվությունը:
«Կան այնպիսի գնահատականներ, որ Հայաստանը ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացում իր դիրքորոշումը կոշտացրել է, բայց ես կարող եմ ասել, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել»:
Պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու:
Ֆրանսիայում անցած տարվա նոյեմբերի 17-ից սկսած շաբաթ օրերը խաղաղ չեն անցնում: Շարժումը, որը հայտնի դարձավ «Դեղին բաճկոնավորներ» անվամբ, դեռ չի դադարել՝ չնայած իշխանությունների կողմից արված մի շարք փոխզիջումների:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկը հաշմանդամության գնահատման համակարգի նոր մոդելի ներդրումն է: Այս մասին ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
ՀՀ միջազգային պահուստների փոփոխության գնահատման և վերլուծության համար կարևոր է ուսումնասիրել ավելի երկար ժամանակահատված և զերծ մնալ ամիսների ընթացքում տեղի ունեցած կարճաժամկետ սեզոնային տատանումների վերլուծությունից:
Կապիտալ ծախսերի ծավալը Հայաստանում նվազել է: ՀՀ կառավարությունը պետական բյուջեի բոլոր կապիտալ ծախսային ծրագրերի համար ներկայում գույքագրում է կատարում` հասկանալու համար խնդիրները: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Հովհաննիսյանին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին՝ երեք տարի ժամկետով:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ սոցիալական ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ: