«Առաջարկ է եղել «Մանչեսթեր Սիթիից», երբ նրանք նոր էին սկսում կառուցել ակումբը». Բուֆոն
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է դեպի «Մանչեսթեր Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի» չկայացած տրանսֆերների մասին:
«Երբ ես դեռ շատ երիտասարդ էի և խաղում էի «Պարմայի» կազմում, սըր Ալեքս Ֆերգյուսոնը հետևում էր ինձ երկու կամ երեք տարիների ընթացքում և ուղարկում էր սկաուտների, որպեսզի վերջիններս հետևեն իմ խաղին: Այն ժամանակ «Պարման» իմ աշխարհն էր, և ես չէի ցանկանում հեռանալ:
Ավելի ուշ ես շատ լուրջ առաջարկ ստացա «Մանչեսթեր Սիթիից», երբ նրանք դեռ նոր էին սկսել ակումբը կառուցել և դառնում էին կարևոր ակումբ Եվրոպայում:
Նրանք ցանկանում էին, որպեսզի ես դառնայի ակումբի առաջին տրանսֆերը, բայց ես մնացի «Յուվեում»»,- Բուֆոնին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը