ԵՄ-ն կասկածներ չունի ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ՀՀ կառավարության վճռականության հարցում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցից եզրահանգել է` Եվրամիությունը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ խնդիր չի տեսնում, ինչն աննախադեպ իրավիճակ է:

«Բրյուսել կատարած այցի վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը. կարծում եմ, որ ունենք աննախադեպ իրավիճակ ՀՀ-ԵՄ հարաբերություններում, երբ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ  Եվրամիությունը ընդհանրապես չունի հարցեր Հայաստանին:  Չկա որևէ կասկած Հայաստանի կառավարության վճռականության նկատմամբ` ժողովրդավարական փոփոխությունները  մինչ վերջ տանելու հարցում»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց` ԵՄ բարձր ներկայացուցիչները լիարժեք պատրաստ են աջակցել այդ փոփոխություններին, այդ թվում ֆինանսապես:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031