
Պայմանագրային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. քննչական կոմիտեն պարզում է դեպքի հանգամանքները

Երևանում պայմանագրային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. դեպքի հանգամանքները պարզվում են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Այս պահին քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննիչներն այս պահին հիվանդանոցում են, աշխատում են և կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ շուտով կպարզվի, թե որտեղ է եղել դեպքը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվում է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում: