Եվրամիության (ԵՄ) 28 երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 15-ին կայանալիք լիագումար նիստում կքննարկեն Իրանի եւ իրանական միջուկային ծրագրին նվիրված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրության պատճառով ռազմական էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները:
Մատաղիսում 2003 թվականին երկու զինվորի սպանության դեպքի կապակցությամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ:
Բյուրականի 6-րդ գիտաճամբարը աստղադիտարանի և «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2018-ին համատեղ մեկնարկած ծրագրերից մեկն է միայն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է երիտասարդ տարիքում ազգային ընտրանու կազմում հանդես գալու մասին:
«Ինձ տհաճ է, ես չեմ ուզում անգամ անդրադառնալ այդ թեմային, որովհետև համարում եմ, որ երիտասարդ աղջիկն իրավունք չունի, և չի սազում…»,- այսպես արձագանքեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ մամուլի ֆինանսավորման մասին հայտնի ֆեյսբուքյան գրառմանը:
2018 թվականի իշխանափոխությունից հետո հաճախ է խոսվում հասարակության պառակտման մասին: Իրոք, նման փոթորկալից իրադարձությունները օբյեկտիվորեն չէին կարող իրենց հետքը չթողնել հանրային կյանքի դրսևորումների և հասարակության սոցիոլոգիական կառուցվածքի վրա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած՝ Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ աննախադեպ երևույթ է, երբ 90-ից ավելի հայցեր լինեն մեդիաների դեմ, որից, իր տվյալներով՝ շուրջ 30-ն է վարույթ ընդունվել դեռևս:
168.am-ը նախարարության լրատվականից հետաքրքրվեց, թե Էրիկ Գրիգորյանն արդյո՞ք չի պատրաստվում հրապարակել այն մարդկանց անունները, որոնք սնվում են հանքարդյունաբերողներից, և ընդհանրապես այդ հարցը փորձելո՞ւ է իրավական դաշտում լուծել։
Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխան, ում ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Երևան, գիտակցության է եկել:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երեկ գնացել է «Ոսկե ծիրանի» շրջանակներում դիտելու Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» ֆիլմը, բայց մինչ դա, իր կամքին հակառակ՝ այլ ֆիլմեր է դիտել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 11-ի երեկոյան արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Լուիզիանայի նահանգում «Բարրի» մոտեցող արեւադարձային փոթորկի պատճառով:
Հայ-բրիտանական գործարարության պալատը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Ամուլսարի խնդրի հետ:
Այն իրականությունը, որն այսօր կա Հայաստանում, երկար պահպանվելու որևէ շանս չունի։
«Ես ուզում եմ հասկանալ` Հայկ Սարգսյանն իր կյանքում ինչո՞վ է նշանավորվել, հիմա, անուամենայնիվ, հեղափոխությունն իրեն հնարավորություն է տվել գործունեություն ծավալելու»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի այն հայտարարությունը, թե որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ ազգային անվտանգության սպառնալիք են:
Նախօրեին սիրիական Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում ականապատված մեքենայի պայթյունից տուժած 11 քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 12-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը բազմաբնակարան շենքերի արդյունավետ համակարգ ստեղծելու համար նախաձեռնել է քննարկումների շարք՝ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցները, մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիա-գործադուլ են իրականացնում
Սամվել Բաբայանը և նրա թիմակիցները փորձում են մեր հանրությանը մոլորության տանելով և զգացական թելերի վրա խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կմիավորվի մայր Հայաստանին:
Առավոտյան ժամերին Բաքվից Բաթումի թռիչք իրականացնող օդանավը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չի կարողացել վայրեջք կատարել Բաթումիում և վերադարձել է Բաքու:
Գ. Մելիքյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված հրացանը պատկանում է իր կնոջը՝ Լ. Զ.-ին։ Նշված զենքերն առգրավվել են և նշանակվել է փորձաքննություն։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանին և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Instagram-ի իր էջում Գյումրի կատարած այցից լուսանկար է հրապարակել:
Հուլիսի 12-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 11-ին ժամը 04:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 10 հավ, իսկ 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 2/1 տան (սեփականատեր՝ Մ.Գ.) բակում՝ 6 հավ:
Հուլիսի 12-ին, ժամը 08:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակա գետնանցումում, այրվում են արկղեր:
Հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Օրենքի նախագիծ), որը չի համապատասխանում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին և չափանիշներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում նոր 250 մեգավատ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Ծրագիրն իրականացնում է իտալական «Ռենկո» ընկերությունը: