Ինչպես հայտնի է, վերջին ժամերին Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի վրա առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի հետևանքով դադարեցվել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը:
«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունը էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումների վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախյան վերջին զարգացումներին և օրերս Արցախի ԱԱԾ տարածած հայտարարությանը, որով արձանագրվում է, որ իշխանությունները պատրաստվում են կոշտ հակազդեցության՝ երկրում հնարավոր զանգվածային անկարգությունները, հակասահմանադրական քայլերը կանխելու համար:
Հուլիսի 9-ին, ժամը 21.10-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 26-ամյա Գուրգեն Ղալեչյանի դին:
Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը, չնայած դողի հերթական նոպային, իրեն լավ է զգում:
Դատական քաշքշուկների պատճառով, արդեն 13 օր է՝ մեր ներկայացրած միջնորդությունը չի քննվում։
Հայաստանի Հանրապետությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ բողոքի ակցիա իրականացնող վեց աջակից բերվել են Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին:
Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցումից հետո հանրային տրանսպորտի երթուղիներում առկա շարժակազմերի աշխատանքն ավելի ինտենսիվ է դարձել:
Հայաստանում ժամը 14.00-ից սկսած հեռուստակայանների էլեկտրասնուցումը սկսել է վերականգնվել:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել էլեկտաէներգիայի խափանումների վերաբերյալ:
«Արձանագրվել է, որ ինձ աշխատանքից ազատելու հրամանը խախտմամբ է տրվել, և Մշակույթի նախարարությանը (Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) տուգանել են 800.000 դրամով ու չեղյալ են համարել հրամանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գայանե Կարապետյանը:
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները կվերականգնվեն, երբ հոսանքի մատակարարման հետ կապված խնդիրը կարգավորվի:
Վրաստանում միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանից Հայաստան ուղևորվող ՀՀ քաղաքացի վարորդների հետ: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկացրեցին, որ կենցաղային հողի վրա վեճ է ծավալվել և նրանց հարվածներ են հասցրել:
Վերջերս Աղվերանում միջոցառումներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ իրենք իշխանության են եկել 40 տարով։168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով պատգամավորի հայտարարությանը, նկատեց՝ նախկինում կար ևս մեկ քաղաքական գործիչ, որը հայտարարում էր, թե մոտակա 20 տարում իշխանությունն անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով, և այս հայտարարությունն անում էր 1-2 տարի առաջ։
Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում այրվել է Audi A8 մակնիշի ավտոմեքենայի շարժիչը, որը մինչև փրկարարների դեպքի վայր ժամանելը մարվել է վարորդի և անցորդների ուժերով: «Արմենպրես»–ի հետ զրույցում՝ ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ քաղաքացիներն անմիջապես հանել են շարժիչը, և տուժածներ չկան: Դեպքի վայրում գտնվող «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ կրակը հանգցրել են քաղաքացիները […]
Երեւանի մետրոպոլիտենից հայտնում են, որ այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են։
Հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ երեխա է ընկել (մոտ 13 տարեկան). անհրաժեշտ է շտապօգնություն:
Ամբողջ հանրապետությունում քիչ առաջ հոսանքազրկումներ էին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին` քննարկելու Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների համալրման 6-րդ համաժողովի կազմակերպական և երկկողմ համագործակցության հարցերը:
Վրաստանի խորհրդարանի «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավորները մոտ օրերս կայցելեն Մոսկվա՝ քննարկելու վրաց-ռուսական հարաբերությունները:
Օդում բախվել են Կատարի ռազմաօդային ուժերի երկու վարժական ինքնաթիռներ:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։
Ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) մարտական ինքնաթիռները ինտենսիվ հարվածներ են հասցրել Գարյան քաղաքին՝ բնակավայրի նկատմամբ վերահսկողության վերականգնման ցամաքային գործողությունների պատրաստման շրջանակներում:
Բրազիլիայի Մինաս Ժեյրասի նահանգի դատարանը հուլսի 9-ին Vale ընկերությանը պարտավորեցրել է փոխհատուցել ամբարտակի ճեղքման հետեւանքները, որի պատճառով ավելի քան 200 մարդ է զոհվել:
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացնում ռուս-վրացական սահմանով հունիսի 24-ին անթույլատրելի բեռ տեղափոխելու գործով անցնող ազգությամբ հայ քաղաքացիների վերաբերյալ:
Սպասվում է, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն երեկ քննարկված նախագծերը, որից հետո տեղի կունենան քվեարկություններ, եւ արտահերթ նիստի օրակարգը կսպառվի:
Նոր Հայաստանում պաշտոնանկությունները հասունանում են գրեթե նույն սցենարով. սկզբում կոնկրետ պաշտոնյայի դեմ համապատասխան համատեքստ են ձեւավորում առանձին պատգամավորներ, ստեղծվում են համապատասխան հասարակական տրամադրություններ, հետո վարչապետն ասում է իր խոսքը։
Մոսկվայում վերջերս կայացած «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային համաժողովին ներկա է եղել ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը: