«Հանցագործության մասին հաղորդում»:
Հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ երգիչների եկամուտները հայտարարագրելու համար հունիս ամսից դիմել են կոշտ մեթոդների՝ գնահատում են յուրաքանչյուր երգչի վարքագիծը, որոնց անձնական նամակներով կհրավիրեն ՊԵԿ քննարկումների։
Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը 4 օր տևողությամբ Ադրբեջան կատարած այցից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավոր է թուլացնել խոսքի ազատության նկատմամբ ճնշումը, բարելավել իրավաբանների կարգավիճակը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում:
Այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Չարաշահումներ Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցում և ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցումԳյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցում և Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են պարզվել, որոնց առթիվ մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր:
Այսօր կեսօրին ոստիկանության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի մոտից բերման էին ենթարկել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին և նրա գործընկերոջը։
Հուլիսի 11-ին մամուլում և սոցիալական ցանցերում տարածվեց ինֆոգրաֆիկա, համաձայն որի՝ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայում ՀՆԱ-ի աճով առաջին տեղում է։ Որպես տեղեկատվության աղբյուր նշվում էր Եվրոպական միության վիճակագրական գործակալությունը՝ Eurostat-ը։
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նոր գրառում է արել Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արփինե Թումանյանի ընտանիքի մասին։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետ կապված հիմնական երկու իրադարձություններ ուղենշային իմաստ են ստանում՝ արցախյան հակամարտության բանակցային գործընթացում համանախագահող երկրներից մեկի հետագա դիրքորոշումների ուրվագծման տեսանկյունից։
Հուլիսի 8-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել:
Երեք երեխաների հայր, 38-ամյա Արմեն Տիգրանյանի վիրահատության համար շտապ 8 միլիոն դրամ է անհրաժեշտ: Նրա մոտ անսպասելի հայտնաբերվել է ուղեղի անևրիզմ, որն ամեն րոպե կարող է հանգեցնել մահվան, և առանց վիրահատական միջամտության՝ չունի այլ բուժում։
Eurostat-ի համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՀՆԱ-ի 7,1 տոկոս աճով Եվրոպայի առաջատար պետությունն է։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հուլիսի 12-ին հանդիպել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Աբու Դաբիի «Մասդար» ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահի գլխավորությամբ:
Նիկոլ Փաշինյանի խոսքը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հուլիսի 11-ին վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչներից մեկը բակում կանեփ է աճեցնում։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի մի խումբ ամերիկահայ ուսանողների:
Մեր աղբյուրը հումորով նկարագրում է՝ «օրվա հախուռն կանչերը սպասարկելուց հետո տղերքը «կիպիծելնիկով» ջուր են տաքացնում, որ կեղտոտված ձեռքերը լվանան, հետո էլ նույն «կիպիծելնիկը մտցնում են սրճեփի մեջ, որ կիսաեփ սուրճով թարմանան»:
Եվրամիության (ԵՄ) 28 երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 15-ին կայանալիք լիագումար նիստում կքննարկեն Իրանի եւ իրանական միջուկային ծրագրին նվիրված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրության պատճառով ռազմական էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները:
Մատաղիսում 2003 թվականին երկու զինվորի սպանության դեպքի կապակցությամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ:
Բյուրականի 6-րդ գիտաճամբարը աստղադիտարանի և «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2018-ին համատեղ մեկնարկած ծրագրերից մեկն է միայն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է երիտասարդ տարիքում ազգային ընտրանու կազմում հանդես գալու մասին:
«Ինձ տհաճ է, ես չեմ ուզում անգամ անդրադառնալ այդ թեմային, որովհետև համարում եմ, որ երիտասարդ աղջիկն իրավունք չունի, և չի սազում…»,- այսպես արձագանքեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ մամուլի ֆինանսավորման մասին հայտնի ֆեյսբուքյան գրառմանը:
2018 թվականի իշխանափոխությունից հետո հաճախ է խոսվում հասարակության պառակտման մասին: Իրոք, նման փոթորկալից իրադարձությունները օբյեկտիվորեն չէին կարող իրենց հետքը չթողնել հանրային կյանքի դրսևորումների և հասարակության սոցիոլոգիական կառուցվածքի վրա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած՝ Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ աննախադեպ երևույթ է, երբ 90-ից ավելի հայցեր լինեն մեդիաների դեմ, որից, իր տվյալներով՝ շուրջ 30-ն է վարույթ ընդունվել դեռևս:
168.am-ը նախարարության լրատվականից հետաքրքրվեց, թե Էրիկ Գրիգորյանն արդյո՞ք չի պատրաստվում հրապարակել այն մարդկանց անունները, որոնք սնվում են հանքարդյունաբերողներից, և ընդհանրապես այդ հարցը փորձելո՞ւ է իրավական դաշտում լուծել։