Բաժիններ՝

Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները կիրառել են «տանկային կարուսելի» նոր մեթոդ

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի բազայի զինծառայողները «Ալագյազ» զորավարժարանում տանկային անձնակազմերի զինծառայողների զորավարժությունների շրջանակում «տանկային կարուսելի» նոր մեթոդ են կիրառել:

Տանկիստները գործողությունն իրականացրել են Т-72Б տեսակի տանկերով:

Մեկ ամսվա ընթացքում տանկիստներն ուսուցանել են պայմանական հակառակորդի անընդհատ տեղաշարժվող զրահատեխնիկայի ուղղությամբ կրակ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել անձնակազմի օպերատիվ ռեակցիան և կարողությունը, գործել ոչ ստանդարտ իրավիճակներում:

Գործողության իմաստը կայանում է հակառակորդին ճնշելու համար հերթականությամբ չվերջացող կրակ վարելու մեջ: Տանկերը հերթականությամբ կրակ են վարում՝ փոփոխելով իրենց դիրքերը, որպեսզի խնայեն վերալիցքավորման ժամանակը:

Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 100 զինծառայող, ներգրավված է շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող համալիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս