Կաբինետի բոլոր անդամները հանդես են գալիս մինչև հոկտեմբերի 31-ը ԵՄ-ից դուրս գալու օգտին. Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 25-ին հայտարարել է, որ իր կաբինետի բոլոր անդամները հանդես են գալիս այն բանի օգտին, որպեսզի Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից հեռանա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ: Ինչպես հաղորդել է The Independent թերթի կայքը, նրա կողմից կազմված նախարարների կաբինետի առաջին նիստում Ջոնսոնն ընդգծել է, որ իր վարչապետության առաջիկա երեք ամիսները շրջադարձային պահ կդառնան բրիտանական պատմության մեջ։
«Ինչպես դուք բոլորդ գիտեք, մեր հանդեպ մասշտաբներով վիթխարի խնդիր է կանգնած: Դա շրջադարձային պահ է մեր երկրի պատմության մեջ,- ասել է Ջոնսոնը՝ դիմելով իր նախարարներին:- Այժմ մենք, մենք բոլորս, տրամադրված ենք, որպեսզի երկիրը հեռանա Եվրամիությունից հոկտեմբերի 31-ին կամ այդ ժամկետից շուտ՝ առանց ամեն «եթե»-ների եւ առանց ամեն «բայց»-երի: Սակայն մենք չենք սպասի հոկտեմբերի 31-ին, որպեսզի սկսենք իրականացնել նոր ցնցող ծրագիր մեր երկրի համար, ուրեմն նշանակում է մենք պետք Է իրականացնենք այն, ինչն իսկապես կարեւոր է մարդկանց համար»:
Հուլիսի 25-ին ավելի ուշ նա ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի առջեւ եւ նշել իր կառավարության կոնկրետ գերակայությունները: Սպասվում է, որ նա նաեւ ստիպված կլինի պատասխանել ընդդիմության եւ կուսակիցների կողմից խիստ քննադատությանը, որոնցից շատերը դժգոհ են այն բանից, որ Ջոնսոնն իրեն շրջապատել է համոզված եվրասկեպտիկներով եւ կառավարող Պահպանողական կուսակցության աջ թեւի անդամներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: