ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին, որն անցկացվում է չորրորդ անգամ:
Հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից վնասված մեքենան վարած անձը: Նա ձերբակալված է:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված մի շարք ապօրինությունների վերաբերյալ։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե կան ուժեր, որոնք փորձում են հակասություններ սերմանել Հայաստանի և Արցախի միջև՝ նշելով, որ, եթե լինեն անձինք, ովքեր այս համատեքստում ենթական կլինեն քրեական պատասխանատվության ենթարկելու, ապա, անկախ զբաղեցրած պաշտոնից, կենթարկվեն պատասխանատվության:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շարունակում է պնդել, որ Իջևանում հուլիսի 18-ին կազմակերպված ակցիան ու անկարգությունները ինքնաբուխ չեն եղել:
Ժոզե Մոուրինիոն առանց ակումբի է այն բանից հետո, երբ դեկտեմբերին հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու այն տարածքին, որտեղ տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է օպերատիվ իրավիճակի և զորամասում ընթացող աշխատանքների մասին:
Գերմանիայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս երկրում տեղակայված ամերիկյան միջուկային զենքը դուրս բերելու օգտին:
ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած ավտովթարից տուժած երեք հայերից մեկի առողջական վիճակը միջին ծանրության է, մյուսներինը՝ բավարար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որպեսզի ստարտափը Հայաստանում դառնա իշխող մտածողություն:
Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հուլիսի 31-ին հանդիպել է Կիևի մարզային պետական վարչակազմի նորանշանակ ղեկավար Միխայլո Բնո-Այրիյանի (Mykhailo Bno-Airiian) հետ։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, անզիջում պայքար մղելով կոռուպցիոն բնույթի երևույթների դեմ և հետամուտ լինելով ՀՀ հանցավորության և կոռուպցիայի հակազդման՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացմանը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իր շարքերում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:
Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնացնում է ստարտափի հետ:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 26 000 000 ՀՀ դրամ գումար:
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Սևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իջևանում կազմակերպված բողոքի ակցիաներին. «Ակցիաները չեն եղել ինքնաբուխ հավաքներ, այլ եղել է մի խումբ անձանց կողմից հրահրված պրովոկացիա»:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կիսվել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի հնարավոր ձեռքբերումների մասին կարծիքով:
ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են Ստավրոպոլի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել Վաշինգտոնին՝ դադարեցնել ինքնամեկուսացումն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ)։
«Սա այնպիսի գործ է, որն ամբողջովին փուչիկ է, հաջորդ անգամ Առաջին ատյանում այս գործը կարող է ջրվել, էլ չեմ խոսում, եթե այս գործը հասնի մինչև ՄԻԵԴ, ապա դա պարզապես խայտառակություն կլինի ՀՀ դատական համակարգի իրավիճակի մասով։ Դատավորի նկատմամբ այս գործընթացը սկսելով և նրա լիազորությունները կասեցնելով՝ իշխանությունները ցանկանում են, որ այդ գործը նրանից փոխանցեն մեկ այլ՝ ավելի ճկվող դատավորի»,- ընդգծեց նա։
Այդ ընթացքում Գևորգ Գյուլումյանը հարվածներ է հասցրել և վնասել տեսանկարահանող սարքը:
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Սևան ստարտաթ սամմիթ 2019»-ի մասնակիցների հետ հանդիպմանը
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Օգոստոսի 2-ին՝ ժամը 12․20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։
Օգոստոսի 2-ին բողոքի հակակառավարական ակցիաներ են տեղի ունենում Ալժիրի մայրաքաղաքում, դրանց մասնակիցները պահանջում են երկրում իրականացնել իրական ժողովրդավարական բարեփոխումներ, փոխարինել կառավարող էլիտան եւ դատել կոռուպցիոներներին:
Օգոստոսի 2-ին, ժամը 16:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ 420-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են բեռնատարը և ավտոբուսը:
«Առաջինը Ռոբերտ Քոչարյանի ինքնագովազդն էր, երբ ասում էր, որ եղել է շատ լավ ղեկավար և դեռ ի վիճակի է աշխատել որպես ղեկավար, եթե դրա հնարավորությունը լինի։ Երկրորդը՝ քաղաքական ուժերի միավորման մասին էր, և վերջինը՝ դատական համակարգի շուրջ ստեղծված այս իրավիճակի վերաբերյալ քննադատությունն էր»,- նշեց Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչ մեսիջներ էր պարունակում Երկրորդ նախագահի վերջին հարցազրույցը։
Վրաստանի իշխանությունները որոշել են 600 հազար եվրո հատկացնել ՌԴ-ից տարանցիկ թռիչքների սուբսիդավորման նպատակով, ոչ թե զբոսաշրջության զարգացման, այլ Ռուսաստանում բնակվող հայրենակիցներին օգնելու համար:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այսօր Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքով, որի հետևանքով վնասվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելո» ավտոմեքենան։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։