Գերմանացիների մեծ մասը հանդես է եկել ԳԴՀ-ից ամերիկյան միջուկային զենքը դուրս բերելու օգտին. հարցում
Գերմանիայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս երկրում տեղակայված ամերիկյան միջուկային զենքը դուրս բերելու օգտին: Այդ մասին վկայում են հարցման՝ օգոստոսի 1-ին ներկայացված արդյունքները, որը Kantar ծառայությունն անցկացրել է Greenpeace բնապահպանական կազմակերպության պատվերով։
Հետազոտության համաձայն, մարտագլխիկների դուրսբերման օգտին հանդես է եկել հարցման մասնակիցների 86 տոկոսը: Հարցվածների միայն 8 տոկոսն էդեմ արտահայտվել, մնացածները հստակ պատասխան չեն ունեցել: Հարցմանը մասնակցել է 1000 մարդ, այն անցկացվել է հուլիսի կեսերին:
«Այս հարցման արդյունքները դաշնային կառավարությանն ուղղված հստակ կոչ են՝ հրաժարվել Գերմանիայում միջին հեռահարության միջուկային հրթիռների տեղակայումից»,-հայտարարել է Greenpeace-ի ներկայացուցիչ Քրիստոֆ ֆոն Լիվենը:
Հարցումն արվել էր օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի գործողության ժամկետի լրանալու կապակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: