Բաժիններ՝

Ստավրոպոլում տեղի ունեցած վթարից տուժածներին տեղափոխել են Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են Ստավրոպոլի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։

Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջից:

Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի հայ համայնքի հետ՝ տուժածներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում օգոստոսի 2-ին, ժամը 16:35-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ։ Համաձայն ստացված տեղեկատվության, տուժել է 1980 թվականի ծնված հայազգի ՌԴ քաղաքացի Ե․Ա․ -ն ( գրանցված՝ ք․Վոլգոգրադ) և իր երկու զավակները (ծնված՝ 2010թ․-ին և 2015թ․-ին):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031