«Քոչարյանի հարցազրույցն ուներ երեք մեսիջ». Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ունի երեք մեսիջ։

«Առաջինը Ռոբերտ Քոչարյանի ինքնագովազդն էր, երբ ասում էր, որ եղել է շատ լավ ղեկավար և դեռ ի վիճակի է աշխատել որպես ղեկավար, եթե դրա հնարավորությունը լինի։ Երկրորդը՝ քաղաքական ուժերի միավորման մասին էր, և վերջինը՝ դատական համակարգի շուրջ ստեղծված այս իրավիճակի վերաբերյալ քննադատությունն էր»,- նշեց Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչ մեսիջներ էր պարունակում Երկրորդ նախագահի վերջին հարցազրույցը։

Երկրորդ մեսիջի հետ կապված՝ Աղասի Ենոքյանն ասաց, որ տեսնում է որոշակի զարգացումներ, գործընթացներ, օրինակ՝ ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը, որին միացել էին 7 կուսակցություններ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031