Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդն» աշխատում էր մի քանի տրանսֆերների վրա, բայց երբեք հեշտ չի լինում». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կիսվել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի հնարավոր ձեռքբերումների մասին կարծիքով:

«Մենք լավ տեսք ունենք: Իհարկե, ամռան ընթացքում մենք աշխատել ենք մի քանի գործարքների վրա: Դա երբեք հեշտ չի լինում: Ակումբն իսկապես շատ լավն է, բայց շուկայում բարդ իրավիճակ է: Մենք փորձում ենք մրցաշրջանի մեկնարկին մոտենալ այն կազմով, որը ցանկանում ենք տեսնել:

Տրանսֆերային պատուհանի փակումը՝ օգոստոսի ութի՞ն: Երբ մեկնարկի Պրեմիեր լիգայի մրցաշրջանը, մյուս առաջնությունների ակումբները դեռ երկու շաբաթների ընթացքում կկարողանան ստորագրել մեր ֆուտբոլիստներին: Չեմ կարծում, թե դա լավ է մեզ համար»,- Սուլշերին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս