«Հայաստանի անհանգիստ ամառը՝ փաստերով». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի անհանգիստ ամառը՝ փաստերով՝
1. Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը և ժամանակ ձգել:
2. Նիկոլը զուգահեռ կուլիսային պայմանավորվածություններ է բանակցում Ամուլսարի հարցով մտահոգ որոշ շրջանակների հետ:
3. Քաղաքական մեծամասնությունում խորանում են տարաձայնություններն այս հարցով:
4. ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը:
5. Նիկոլի գալիք այցը ԱՄՆ կարող վերածվել բացառապես ՄԱԿ-ի և սփյուռքի օրակարգերի, առանց լուրջ ամերիկյան բաղադրիչի:
6. Ռուսական կողմը չարտահանձնեց Միհրան Պողոսյանին, այն էլ՝ այս իշխանությունների համար շատ խայտառակ հիմնավորումով:
7. ՌԴ նախագահ Վ. Պուտինի Հայաստան հնարավոր այցի և ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին այս պահին ավելի շատ սկեպտիկ լրահոս է, քան վերջնական դրական որոշում:
8. Նիկոլի ձեռքով և ֆինանսավորմամբ ՏԻՄ ընտրություններին Արցախ մուտք են գործելու արևմտամետ ՀԿ-ները:
9. Նիկոլը շարունակում է Սահմանադրական դատարանի վրա հերթական գրոհի նախապատրաստական աշխատանքները:
10. Վենետիկի հանձնաժողովը կտա Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք:
11. BBC օպերացիան տապալվեց, իսկ Սերժ Սարգսյանին ձերբակալելու որոշումը անորոշ ժամանակով հետաձգվեց:
Այս իշխանությունը ոչ միայն համարժեք չէ մեր երկրի արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերներին, այլև իր հանցավոր մեծամտությամբ, դատարկախոսությամբ և կիսագրագիտությամբ էլ ավելի է վատթարացնում առանց այդ էլ թեժ և վտանգավոր մթնոլորտը»:
Հայաստանի անհանգիստ ամառը՝ փաստերով1. Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը և…
Gepostet von Armen Ashotyan am Freitag, 23. August 2019