Ասադի ուժերի առաջխաղացումից անհանգստացած Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Վերջին 10 օրվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությամբ հաջողություններ են գրանցել՝ իրենց վերահսկողության տակ առնելով մի քանի շրջաններ։
Այս ամենը մեծապես անհանգստացրել է Թուրքիային, մանավանդ, որ մի քանի օր առաջ Սիրիայի կառավարական ուժերը հրթիռակոծել էին Մաարեթ Էլ Նուման – Հան Շեյհուն ավտոճանապարհը, ինչի հետևանքով Թուրքիայի զինուժը չկարողացավ լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր:
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել է Իդլիբում հաստատված հրադադարը խախտելու մեջ, ինչպես նաև հայտնել է, որ Դամասկոսի ձեռնարկած քայլերը վնասում են սիրիական հակամարտության կարգավորմանը և Թուրքիայի անվտանգության տեսանկյունից «շատ լուրջ վտանգ» են ներկայացնում։
Էրդողանը պնդել է, որ Ասադի ուժերի առաջխաղացման հետևանքով տարածաշրջանում ստեղծվել է «ճգնաժամային իրավիճակ»։