
ՀԱԿ-ն Ամուլսարի հարցով վարչության նիստ է հրավիրել

Հայ ազգային կոնգրեսը օգոստոսի 27-ին վարչության հատուկ նիստ կանցկացնի Ամուլսարի հարցի հետ կապված: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
«Երեքշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսում հատուկ վարչության նիստ ենք հրավիրում` որոշելու մեր մոտեցումը: Ուսումնասիրում ենք բոլոր կողմերի բոլոր հնարավոր զեկույցները, դիրքորոշումները, հաշվարկները: Հրավիրել ենք էկոլոգների` փորձագիտական ինֆորմացիա ենք հավաքում, որպեսզի փորձենք մեր կարծիքը ասել»,- ասաց Մանուկյանը:
Արամ Մանուկյանի կարծիքով` հարցը հանրաքվեով լուծելու խնդիր չէ, այն խորը մասնագիտական վերլուծության կարիք ունի, և տեղեկությունների, որոնք միայն պատասխանատու քաղաքական ուժը կարող է իմանալ և դրանց հիման վրա որոշում կայացնել: