Բաժիններ՝

Հոնկոնգում հյուրանոցների գները կրկնակի ընկել են բողոքի ակցիաների պատճառով. South China Morning Post

Հոնկոնգում արդեն երրորդ ամիսը շարունակվող բողոքի ակցիաները լուրջ վնաս են հասցրել զբոսաշրջությանն ու հյուրանոցային բիզնեսին: Ինչպես օգոստոսի 23-ին հայտնել է South China Morning Post թերթը, առանձին շրջաններում հյուրանոցների գներն ընկել են կրկնակի:

Օրենսդիր խորհրդի պատգամավոր Յաո Սիժունի խոսքով, որը ղեկավարում է զբոսաշրջության ոլորտը, օգոստոսին հյուրանոցներում կեցության արժեքն առնվազն 50 տոկոսով նվազել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:

Դա ամենից առաջ վերաբերում է Ադմիրալտի, Վան Չայ, Կոզուեյ-բեյ եւ Չիմ Շա Ցույ շրջաններին, որտեղ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Առանձին հյուրանոցներ էժանացել են 70 տոկոսով: Միեւնույն ժամանակ կրկնակի կրճատվել է նաեւ հյուրանոցների զբաղվածությունը:

Այս ֆոնին մի քանի պերճաշուք հյուրանոցներ, ինչպիսին The Mira-ն Է, անձնակազմի մեկ երրորդին խնդրել են արձակուրդ վերցնել:

Լուրջ կորուստներ է ունեցել նաեւ մանրածախ առեւտուրը. վաճառքների ծավալի անկումը գնահատվում է 10 տոկոս: Բացի այդ, վնասներ են կրում ավիափոխադրողները: Qantas ավստրալական ընկերությունը Հոնկոնգ փոխադրումների կրճատում է նշում 7 տոկոսով եւ հաջորդ ամսից մտադիր է այնտեղ նվազ տարողությամբ ինքնաթիռներ ուղարկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս