
Ժան-Կլոդ Յունկերը ապաքինվում է

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, որը վերջերս շտապ վիրահատության է ենթարկվել, ապաքինվում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՀ-ի ներկայացուցիչը:
«Յունկերը վիրահատությունից հետո ապաքինվում է: Այժմ նա գտնվում է արդեն Լյուքսեմբուրգի իր տանը, ապաքինումը հաջողությամբ է ընթանում»,- ճեպազրույցում հայտնել է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան:
Նրա խոսքով՝ Յունկերն աշխատանքի կարող է ձեռնամուխ լինել արդեն հաջորդ շաբաթ:
Ինչպես տեղեկացվել էր օգոստոսի 17-ին, ԵՀ-ի ղեկավարն առողջական խնդիրների պատճառով ընդհատել էր իր արձակուրդը եւ ուղարկվել Լյուքսեմբուրգ, որտեղ նա պետք է ենթարկվեր շտապ խոլեցիստեկտոմիայի՝ լեղապարկի վիրահատական հեռացման:
Նա չի մասնակցելու G7-ի՝ Ֆրանսիայում կայանալիք գագաթնաժողովին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: