Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության պատգամավորները եւ մյուս կուսակցություններից նրանց գործընկերները օգոստոսի 28-ին քննադատության են ենթարկել մինչեւ հոկտեմբերի 14-ը խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի հանդեպ, ինչպես նաև բանակցային գործընթացի մասով չի փոխվել, ընդհակառակը՝ ավելի ագրեսիվ է դարձել, սակայն հայկական կողմի զգոնությունը թուլացնելու և հերթական ագրեսիային նախապատրաստվելու համար, սկսել է իրեն համեմատաբար հանգիստ պահել սահմանում։
Օգոստոսի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:
«Բետիսի» նկատմամբ վառ հաղթանակից հետո Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է «Բարսելոնայում» Իվան Ռակիտիչի ներկայիս կարգավիճակը:
Սեպտեմբերի 1-ից Երևանի նախադպրոցական հաստատություններում կգործի երկարօրյա ծառայություն, ինչը մեծապես կթեթևացնի աշխատող ծնողների հոգսը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 27-ին եւ կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
«Շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկումների արդյունքում որոշեցինք հոկտեմբերի 1-ից բարձրացնել նաեւ անտառապահների եւ անտառապետերի աշխատավարձերը»։
Եվրահանձնաժողովում (ԵՀ) չեն շահարկելու այն թեման, թե Brexit-ի գործընթացի համար ինչ կարող է նշանակել մինչեւ հոկտեմբերի 14-ը խորհրդարանի աշխատանքը կասեցնելու բրիտանական կառավարության մտադրությունը. ԵՄ-ն բաց է գաղափարներ քննարկելու համար, որոնք համատեղելի են դուրս գալու շուրջ ձեռք բերված համաձայնագրի հետ:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, պահակետի տարածքում շրջայց կատարելիս, հայտնաբերել է կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 58 գր քաշով, դեղնականաչավուն բուսական զանգված և 18 դեղապատիճ:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն հայտնել է իր կարծիքը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի խոսնակ Ջոն Բերքոուն վրդովված է վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքը Brexit-ի նախաշեմին կասեցնելու որոշումից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով գտնվում է Մոսկվայում։ Ժուկովսկու օդանավակայանում Էրդողանին դիմավորել են Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը և այլ պաշտոնատար անձինք։
Օգոստոսի 27-ին, ժամը 19:32-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի քանի խորհուրդներ տվեց նորանշանակ ռեկտորներին: Նա նշեց, որ նախաձեռնություններն ու փոփոխությունները պետք է իրականացվեն խելամիտ ձևով.
«Նման քաղաքական որոշում եղել է մինչև Ամուլսարի հայտնի պատմությունները: Ես ոչ միայն վստահ եմ, այլ գիտեմ դրա մասին: Ես շատ բաներ գիտեմ, որոնք տեղի են ունենում մեր երկրում, կարողանում եմ համադրել փաստեր, տեղեկություններ և հանգել ճիշտ վերջնարդյունքի: Ամուլսարի այս ամբողջ աղմուկը պետք էր ծածկադմբոց անել ինչ-որ մեկ այլ սկանդալային գործով»:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլն աջակցել է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, ևս երկու անձ ձերբակալվել է:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի սպասելիքները նոր ուսումնական տարուց ավելի մեծ են, քան նախորդ տարի՝ հաշվի առնելով այն, որ անցել է հետհեղափոխական շրջանը, և բավականին ժամանակ կա ինչ-որ ռազմավարական փաստաթողթեր մշակելու և որոշակի քայլեր անելու համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ բրիտանական խորհրդարանն իր աշխատանքը դադարեցնում է մինչեւ հոկտեմբերի 14-ը։
Օգոստոսի 28-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Մեզ համար Ամուլսարի հարցն ունի մի քանի կարևորություն: 1-ին` տարիներ շարունակ գոյություն ուներ մարդկանց ազնիվ խումբ, որոնք ունեին հանքի շահագործման հետ կապված բնապահպանական մտահոգություններ: Տարիներ շարունակ Հայաստանի ընդդիմությունը, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, այդ մարդկանց մտահոգություններին տալիս էր քաղաքական շահարկումներ. Մեղադրում էին նախորդ իշխանություններին կոռուպցիոն գործարքների, խախտումների մեջ»:
Օգոստոսի 27-ին, ժամը 21:19-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, բնակարանից գազի հոտ է զգացվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նորագույն շրջանի դիվանագիտության որոշ տեսաբաններ, հատկապես՝ խորհրդային դպրոցի ներկայացուցիչներ, ձևավորել են մի տեսություն, ըստ որի՝ պետության արտաքին քաղաքականությունը հանդիսանում է ներքին քաղաքականության շարունակությունը։
Օգոստոսի 27-ին, ժամը 23:36-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ Սուրբ Տրդատ եկեղեցու մոտակայքում գտնվող ձորում, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 28-ին, ժամը 08:06-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«911» ծառայությունում օգոստոսի 28-ին, ժամը 13:32-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ աղբամանի մեջ, հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանը պնդում է, որ Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրադրությունը կկայունանա, եթե ԱՄՆ-ը դադարեցնի տնտեսական պատերազմը Թեհրանի դեմ:
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան կատարած այցից հետո հայտարարել է, որ Թուրքիան մեծապես հետաքրքրված է ռուսական Սու-35 և Սու-57 կործանիչներով:
Հայաստանը չի հաստատել է Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: