
«Համոզված եմ, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը թույլ չի տա Նեյմարին տեղափոխվել այլ ակումբ». Ռիվալդո

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն հայտնել է իր կարծիքը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Մենք բոլորս գիտենք, թե ինչ է պատահել Նեյմարի հետ: Այն փաստը, որ նա հեռացավ «Բարսելոնայից», սխալ էր, Նեյմարը երբեք ստիպված չի եղել լքել աշխարհի ամենամեծ ակումբներից մեկը: Բայց նա ձգտում է վերադառնալ և հասկացավ, որ սխալ է արել:
Վստահ եմ, որ «Բարսելոնայի» նախագահը և տնօրենների խորհրդի բոլոր անդամները թույլ չեն տա Նեյմարին տեղափոխվել այլ ակումբ: Հուսով եմ, որ նա կլուծի հարցը ՊՍԺ-ի հետ և կկարողանա վերադառնալ այնտեղ, որտեղից նա երբեք չպետք է հեռանար»,- ասել է Ռիվալդոն:
Սիրարփի Աղաբաբյան