
Վալվերդեն՝ Ռակիտիչին դաշտ դուրս չբերելու և նրա հեռանալու մասին

«Բետիսի» նկատմամբ վառ հաղթանակից հետո Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է «Բարսելոնայում» Իվան Ռակիտիչի ներկայիս կարգավիճակը:
«Ռակիտի՞չը: Մենք շատ կիսապաշտպաններ ունենք:
Ես ոչ մի խնդիր չունեմ և կարող եմ դաշտ դուրս բերել Բուսկետսին կամ Ռակիտիչին: Ռակիտիչը խաղացել է նախորդ շաբաթ, այս անգամ հերթը Բուսկետսինն է:
Մենք փորձում ենք կախված լինել բոլոր խաղացողներից: Նրա ներկայությունը պահեստայինների նստարանին ոչ մի բանի նշան չէ»,- հավաստիացրել է Վալվերդեն:
Չնայած Վալվերդեի կայուն հանգստությանը, ըստ ամենայնի, Իվան Ռակիտիչն այժմ ակտիվորեն քննարկում է «Յուվենթուս» տեղափոխությունը:
Խորվաթի ապագան «Բարսելոնայում» դեռևս կասկածի տակ է, քանի որ ղեկավարությունը, ենթադրաբար, պատրաստ է վաճառել 31-ամյա կիսապաշտպանին՝ լրացուցիչ գումար ստանալու համար: Բացի այդ, Իվանը դեռ կարող է լինել Նեյմարի գործարքի մաս:
Սիրարփի Աղաբաբյան