Սիրիացի 12-ամյա Ռուան Ջսրին շնորհակալական բացիկ է պատրաստել Սիրիայում հումանիտար առաքելության խմբի բժշկուհի Սաթենիկ Մինասյանի համար. բացիկի վրա իրեն ու բժշկուհուն է նկարել՝ բարեկամական հուշ վերնագրելով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտու ստեղծման աշխատանքների մասին:
Սեպտեմբերի 8-ին ժամը 17:55-ին ԱԻՊԾ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 10 շենքի բնակարանից մեկից սպանության սպառնալիքի վերաբերյալ ահազանգ է ստացվել:
«Ուզում եմ Ջերմուկ քաղաքի մեր սիրելի հայրենակիցներին խնդրել, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս խնդրանքը մի քանի անգամ կրկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լույս սեպտեմբերի 9-ի գիշերը «Դորիան» փոթորիկը, որը մոլեգնել է Կանադայի ատլանտյան նահանգներում, առանց էլեկտրականության է թողել շուրջ 500 հազար տնային տնտեսություններ ու ձեռնարկություններ:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 08:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի սանհանգույցի դուռը փակ է, ներսում ընկած քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թեհրանը հերքում է այն պնդումները, թե Իրանում գաղտնի միջուկային գործունեություն է կատարվում:
Երևանի Թումանյան հասցեում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով՝ 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Դրական և բացասական տեղաշարժեր չեն նկատվում. այս մասին 168.am-ը տեղեկացավ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Եթե այս իրավիճակը ճշգրիտ չկառավարենք, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացման, ինչի հետևանքները մենք բոլորս կարող ենք զգալ, այդ թվում՝ մեր կողմից ստացվող վարկերի տոկոսների արժեքների տրամաբանությամբ»:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում գտնվող ոչ բնակելի տան արտաքին պատը մասամբ փլուզվել է՝ փակելով երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Samsung Electronics ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ ստեղծել է նոր հարթակ իր պաշտոնական կայքէջում, որը հնարավորություն է տալիս ցանկացած օգտատիրողջ ստուգելու իր սմարթֆոնը և համոզվել ՝ արդյոք այն արտոնագրված (սերտիֆիկացված) է տվյալ երկրում վաճառքի համար, թե ոչ:
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրացավ մեկ ամիսը, ինչ Սիփան Փաշինյանը կատարեց այս գրառումը։ Թե բա ավագանիներից մեկն ասել է, մի ամսից «լուծվում ա աղբահանության թեման», «քաղաքական դիվիդենտ չենք կարողանալու հավաքենք»։
Դիարբեքիր քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Հասան Բասրի Գյուզելօղլուն հայտնել է, որ այդ քաղաքում տրանսպորտը առավոտյան ժամը 06:00-ից մինչև երեկոյան 18:00-ն դառնալու է անվճար:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցի խանութի վրա կրակել է:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:
Նիկոլ Փաշինյանը խնդրում է ջերմուկցիներին՝ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ
Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը սեպտեմբերի 9-ին հայտարարել է, որ խոցել է իսրայելական անօդաչու, որը հատել էր Լիբանանի հետ սահմանը:
Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ոստիկանները քաշքշելով խանութից դուրս են բերում աշխատակիցներին։ Տեսանյութին կից նրա գրել էր, որ այդ գործողությունները տեղի են ունեցել իր ընկերոջ՝ ընդդիմադիր Գարիկի՝ «Շեկոյի» խանութում, որը գտնվում է Գյումրիում։
«Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա համար 908 չվերթի ուղևորների օդանավ նստեցման ժամանակ ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որևէ պահանջ չի ներկայացրել։
Սեպտեմբերի 8-ին, ժամը 23:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում գտնվող խաղատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
«Զրույց քաղաքացու հետ. կրկին Ամուլսարի մասին»:
Ճապոնիայում առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս 36-ը՝ տուժել «Ֆակսայ» թայֆունի հետեւանքով, որն անցած գիշեր մոլեգնել է երկրի կենտրոնական եւ արեւելյան տարածաշրջաններում:
Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը նախազգուշացրել է Իրանի շուրջը ճգնաժամի հետագա խորացման վտանգի մասին եւ Թեհրանին կոչ է արել լիովին կատարելու պարտավորություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում:
Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, ձայների 47,38 տոկոսով հաղթում է հանրապետության ղեկավարի ընտրություններում:
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն անդրադարձել է երկրին սպառնացող ներգաղթի նոր ալիքի խնդրին և փախստականների նկատմամբ Անկարայի վարած քաղաքականությանը։
Փոխնախագահը մասնավորապես մեկնաբանել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիան կբացի դռները Եվրոպա գնացող փախստականների առաջ:
«Սա ոչ սպառնալիք է, ոչ էլ խաբեություն։ Սա իրականությունն է։ Ամեն դեպքում, եթե ներգաղթի նոր ալիք սկսվի, Թուրքիան դա կանի։ Թուրքիան ոչ մի երկրի պահակը չէ։ Նրանց համար փախստականների պահեստ չէ։ Թուրքիան այն երկիրը չէ, որը պիտի կրի ուրիշների ստեղծած ճգնաժամների բեռը», – հայտարարել է Օքթայը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել Եվրամիությանն ուղղված հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ եթե Սիրիայի հյուսիսում իր առաջարկով անվտանգության գոտի չստեղծվի, ապա Թուրքիան փախստականների առաջ կբացի դեպի Եվրոպա տանող դարպասները։
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստը։
Տեղական կյանքում 0-ական ներկայություն ունենալու պարագայում համամասնական ընտրակարգին անցումն ընդամենը տեղական ինքնակառավարումը ժողովրդից հեռացնել կնշանակի, «տեղական տորթը» քաղաքական առևտրի ճանապարհով կուսակցությունների միջև պատռ-պատառ անել կնշանակի։