Բաժիններ՝

Ռաուլ Խաջիմբան հաղթում է Աբխազիայի նախագահի ընտրություններում

Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, ձայների 47,38 տոկոսով հաղթում է հանրապետության ղեկավարի ընտրություններում:

Մինչդեռ նրա ընդդիմախոսը՝ «Ամցահարա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալխաս Կվիցինիան, որն ստացել է ձայների 46,19 տոկոսը, չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ մտադիր է վիճարկել դրանք։

Ինչպես հայտարարել են հանրապետության ԿԸՀ-ում, ընտրություների երկրորդ փուլն անցել է առանց խախտումների, մասնակցությունը, ըստ նախնական տվյալների, կազմել է 65,98 տոկոս (ընտրությունները կայացած ճանաչելու համար այն պետք է հասնի 25 տոկոսի): Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է ԿԸՀ-ի ղեկավար Թամազ Գոգիան, 3154 մարդ բոլորին դեմ է քվեարկել:

Կվիցինիան նախ հայտարարել է, որ առայժմ չի ճանաչում Խաջիմբայի հաղթանակը եւ ձայների այլընտրական հաշվարկ է կատարում, իսկ ավելի ուշ հայտնել է, որ վիճարկելու է ընտրությունների արդյունքները, քանի որ, իր կարծիքով, «թեկնածուներից ոչ մեկը նախագահ դառնալու համար հարկավոր քանակությամբ ձայներ չի հավաքել»: Կվիցինիայի շտաբը հայտարարել է, որ կոնսուլտացիաներ է անցկացնում մասնագետների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30