«Թուրքիան այլ երկրների համար փախստականների պահեստ չէ». Ֆուաթ Օքթայ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն անդրադարձել է երկրին սպառնացող ներգաղթի նոր ալիքի խնդրին և փախստականների նկատմամբ Անկարայի վարած քաղաքականությանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Փոխնախագահը մասնավորապես մեկնաբանել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիան կբացի դռները Եվրոպա գնացող փախստականների առաջ:

«Սա ոչ սպառնալիք է, ոչ էլ խաբեություն։ Սա իրականությունն է։ Ամեն դեպքում, եթե ներգաղթի նոր ալիք սկսվի, Թուրքիան դա կանի։ Թուրքիան ոչ մի երկրի պահակը չէ։ Նրանց համար փախստականների պահեստ չէ։ Թուրքիան այն երկիրը չէ, որը պիտի կրի ուրիշների ստեղծած ճգնաժամների բեռը», – հայտարարել է Օքթայը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել Եվրամիությանն ուղղված հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ եթե Սիրիայի հյուսիսում իր առաջարկով անվտանգության գոտի չստեղծվի, ապա Թուրքիան փախստականների առաջ կբացի դեպի Եվրոպա տանող դարպասները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30