Բաժիններ՝

2 տարեկան երեխան գիտակցության է եկել

Սանիտարական ուղղաթիռով Գեղարքունիքի մարզից Մարտունու ԲԿ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բ/հ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, որի մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն:

«Ըստ հարազատների՝ նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի: Երեխան անգիտակից վիճակում առաջին օգնությունը ստացել է Մարտունու բ/կ-ում, այնուհետև տեղափոխվել՝ Երևան:

168.am-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից տեղեկացավ, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ստանալով համապատասխան բուժօգնություն: Երեխան այսօր գիտակցության է եկել: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն: Նա գտնվում է  նյարդավիրաբուժական բաժանմունքում:

Հարցին՝ ի՞նչ առողջական խնդրի հետևանքով են այդ ցնցումները, պատասխանեցին, որ դեռ հետազոտություններ պետք է անցկացնեն: Դեռ հստակ ախտորոշում չկա:

ԳՈՀԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս