
Բուֆոնը «Յուվենթուսում» տարեկան կվաստակի 1.5 մլն եվրո

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ակումբում տարեկան կվաստակի 1.5 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Աշխատավարձի չափով նա գտնվում է նախավերջին տեղում: Բուֆոնից քիչ թիմում վաստակում է միայն 29-ամյա դարպասապահ Կառլո Պինսոլոն՝ տարեկան 300 հազար եվրո:
41-ամյա Բուֆոնն այս ամառ վերադարձավ «Յուվենթուս»: Ավելի վաղ նա հանդես էր գալիս ՊՍԺ-ի կազմում, որտեղից հեռացավ՝ որպես ազատ գործակալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը