
Միխայել Շումախերը գիտակցության է եկել

Գերմանացի լեգենդար ավտոարշավորդ, «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է:
Ինչպես հաղորդում է «Le Parisien» պարբերականին, մարզիկին գաղտնի տեղափոխել են Փարիզ` Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց։
50-ամյա Շումախերին սրտանոթային բաժանմունք են տարել պատգարակով` դեմքն ու մարմինը հատուկ ծածկոցով փակած։
Հիվանդանոցում նրան ցողունային բջիջների ներարկում են արել և մարզիկի առողջությամբ զբաղվում է սրտանոթային անբավարարության խնդիրների մասնագետ, բժիշկ-պրոֆեսոր Ֆիլիպ Մենասեն:
Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի արդյունքում մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել են: