Քնի խանգարումը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության:
Երբ իռլանդական «Ռյան Էյր» փոքր բյուջետային ավիաընկերության՝ մեծ շուքով ու առավել մեծ աղմուկով հայկական շուկա մուտք գործելն ազդարարվեց, համատեղ ասուլիսի ընթացքում, 168.am-ի հարցին, թե որոշ ուղղությունների համար հնարավոր է տոմս ձեռք բերել անգամ 20 դոլարով, բայց Հայաստանում կա օդի տուրքի հարկ, որի գումարը կազմում է մոտավոր 20 դոլար, այդ պարագայում ինչպե՞ս եք 20 դոլարով տոմսեր վաճառելու ՀՀ-ում, նպատակահարմար համարեց պատասխանել հանդիպմանը ներկա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ ասելով. «Ես շուտվանից ասել եմ, որ առաջարկել ենք նոր ուղղությունների համար օդի տուրքը հանենք: Դա ընթացքի մեջ է»:
Այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանն ասել է, որ ինքն է առաջարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ դառնա ՊՎԾ ղեկավարը:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Apple կորպորացիան օգտատերերին նախազգուշացրել է 2012 եւ ավելի վաղ տարիների թողարկման սարքերը նորացնելու անհրաժեշտության մասին՝ գեոլոկացիայի եւ տվյալների սինքրոնացման ծառայությունների ճիշտ աշխատանքի համար:
Ֆրանսիացի գրող Ժան Պոլ Դյուբուան դարձել է Ֆրանսիայի գլխավոր գրական պարգեւի՝ Գոնկուրյան մրցանակի դափնեկիրը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլ քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է, որ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստում, որտեղ այսօր հրդեհ էր տեղի ունեցել, ըստ նախնական տվյալների, զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։
Նոյեմբերի 3-ին, ժամը 22.10-ին, 56-ամյա մի տղամարդ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Երասխահուն գյուղի 67-ամյա մի բնակիչ իր տան բակում, խոսակցության ժամանակ, ատրճանակով կրակել է իր դեմքին, ինչի հետևանքով ինքը շշմել է և մի պահ կորցրել տեսողությունը:
Հայաստանը պետք է լինի ժամանակակից երկիր, որտեղ մարդու մտածելու իրավունքը հարգվում է և ոչ միայն:
Ռուս դերասանուհի Մարգարիտա Տերեխովայի որդին՝ Ալեքսանդրը, HTB-ի «Աստղերը հանդիպել են» ծրագրում բացատրել է, թե ինչու ընտանիքը չի ցանկանում դերասանուհուն ցույց տալ հանրությանը։
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, Ծիծեռնակաբերտի խճուղուց բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու։
«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 12-ին:
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի բոբիկ, մակերեսային ու ցանցառ գնահատականները հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմության, հայոց լեզվի ու հայ գրականության վերաբերյալ, ոչ ավել ու ոչ պակաս, դավաճանական ակտ էր ընդդեմ հայ ժողովրդի»:
«Անհասկանալի են մեզ համար քաղաքական գորընթացները ՀՀ-ում, մասնավորապես՝ միասնականության բացակայությունը, հասարակության շերտավորումը, դավադիրների որոնման քաղաքական վարքագիծը»: ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամը շեշտեց, որ ներկա իշխանության գործողություններից ինքը հանգում է այն ենթադրության, որ նրանք գնում են քաղաքական մենիշխանության։
Հայաստանում գիտության ֆինանսավորումը միջինից 4 անգամ ցածր է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը: Ըստ նրա՝ գիտնականներն աշխատում են սեփական էնտուզիազմի հաշվին:
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21․45-ին, ոստիկանության Սևանի բաժին «Սևան» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Սևանի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ։
Մոտ մեկ շաբաթ առաջ «Պրոմտեխնոլոգիա» (ORSIS զինագործական ապրանքանիշ) ընկերությունից 168.am-ին հայտնեցին, որ ՀՀ-ին ոչ միայն փամփուշտների շուկայական ձեռնտու գին են առաջարկել, այլև «Պրոմտեխնոլոգիա» ընկերության խմբի շրջանակներում գործարանի կառուցում:
«Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին և անձամբ իմ հարցին, ես արդեն հայտարարել եմ, նորից եմ կրկնում՝ ճիշտ է, կա տեխնիկական խնդիր, որ ինձ օրենքով աշխատանքից կարող են ազատել միայն մյուս տարվա ապրիլի 4-ից հետո, բայց դա խոչընդոտ չէ»:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Շենգավիթի բաժինների ու Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ ծավալուն միջոցառման արդյունքում նոյեմբերի 1-ին, ժամը 14․00-ի սահմաններում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Արշակունյաց պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթրակվել մի երիտասարդ՝ իր «Նիսան» ավտոմեքենայով հանդերձ։
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանրակրթական համակարգից հանելու շուրջ քննարկումները շարունակվում են, ու թեև դեռ հստակություն չկա՝ այն իսկապես դուրս կգա դպրոցական ծրագրերից կամ ոչ, մտահոգություններն այս առումով չեն դադարում:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նշանակման օրը հայտնի դարձավ, որ նա իր նախորդի՝ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանն է, որը մեղադրվում է Վայոց ձորում ՊՆ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին ծեծելու համար: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան, ինչի արդյունքում սպան մինչ օրս կոմայի մեջ է: Չնայած այս ամենին, Արարատ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցնում է՝ մարզում իր նշանակման հետ կապված խնդիրներ չեն եղել:
Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 2-ից 3-ը Դիլիջանում անցկացվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են պաշտպանական գերատեսչության տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:
Ֆրանսիայի Օլորոն Սենտ Մարի քաղաքում (Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտ) հանցագործները հարձակում են գործել տաճարի վրա, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված նոր օրենքի նախագծին, որով նախատեսվում է վերանայել դպրոցներում դասավանդվող առարկաները:
168 ԼՐԱՀՈՍ
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդ, ով իր թիմի ներսում էլ ավելի ատելի է ու չսիրված, քան դրսում, ում քաղաքական կենսագրությունը փուչիկ է, ում «վզին» է մնացել իշխանության անմակարդակ սանիտարի կեղտոտ գործը, ում բյուրեղյա երազանքները սկսվում եւ ավարտվում էին իրենից ավելի խելացի ու հայտնի մարդկանց «քսմսվելով» ու հաճոյանալով, ով մեր նախկին պատգամավորներից մեկի զայրույթից այնքան էր հուզվել ու վախեցել, որ ինձ գտավ օտար-ամայի ճամփեքին ու խնդրեց բարեխոսել իր համար, այսօր Սերժ Սարգսյանին անվանել է «վախկոտ մարդ»։
«Հեղափոխական» Հայաստանում արդեն տևական ժամանակ է՝ «բարի ավանդույթ» է դարձել իշխանությունների «լայվային» քաղաքականությունը, երբ պետական քաղաքականություն իրականացնող անձինք՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, պարբերաբար ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսում են տարբեր խնդիրների մասին՝ փորձելով նման կերպ շահել ժողովրդի սիրտն ու արժանանալ նրա համակրանքին։ Այս մշակույթը Նիկոլ Փաշինյանի «ֆիրմային» ժեստն է դարձել՝ հատկապես այն շրջափուլերում, երբ իշխանության հանդեպ որոշակի անվստահության և վարկանիշի անկման շղարշ է ավելանում․ հենց նման դեպքերի համար Փաշինյանը գործի է դնում իր, այսպես կոչված՝ «պահեստային զենքը»։
Հոկտեմբերի 18-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը, իսկ այսօր հրաժարական է տվել նրա տեղակալներից Լևոն Մելիքյանը։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը: Մոտ 2 ժամ տևած նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հրաժարվեց նիստից հետո պատասխանել լրագրողների հարցերին: