
Խորը քունը պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից. գիտնականներ

Քնի խանգարումը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության: Այս մասին նշված է Science ամսագրում հրապարակված մի խումբ գիտնականների հոդվածում:
Ըստ գիտնականների հետազոտությունների՝ խորը քունն օգտակար է մարդկանց համար, քանի որ դրա ընթացքում յուրաքանչյուր 20 վայրկյանը մեկ ուղեղային հեղուկի ալիքները լվանում են ուղեղը:
Այս գործընթացը գիտնականները համեմատել են լվացքի մեքենայի շահագործման հետ, որի ընթացքում ուղեղից լվացվում են բետա-ամիլոիդային սպիտակուցները, որոնք համարվում են պատասխանատու մարազմի զարգացման համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը