
2019 թվականի Գոնկուրյան մրցանակն ստացավ ֆրանսիացի գրող Ժան Պոլ Դյուբուան

Ֆրանսիացի գրող Ժան Պոլ Դյուբուան դարձել է Ֆրանսիայի գլխավոր գրական պարգեւի՝ Գոնկուրյան մրցանակի դափնեկիրը: Այդ որոշումը նոյեմբերի 4-ին ընդունել է Գոնկուրյան ակադեմիան՝ 2019 թվականի լավագույն ֆրանսալեզու գրական ստեղծագործություն ընտրելով «Աշխարհում ոչ բոլորն են նույն ձեւով ապրում» (Tous les hommes n՚habitent pas le monde de la m me fason)։
69-ամյա վիպագիրը Ֆրանսիայում երկրպագուների մեծ բանակ ունի: 2004 թվականին նա արժանացել էր մեկ այլ կարեւոր գրական պարգեւի՝ «Ֆեմինա» մրցանակին «Ֆրանսիական կյանք» գրքի համար: Նրա մի քանի վեպեր էկրանավորված են:
Ինչպես նշել է Գոնկուրյան ակադեմիայի նախագահ Բեռնար Պիվոն, «Ժան Պոլ Դյուբուան վիպագիր է, որի ստեղծագործությունը համապատասխանում է ժամանակի ոգուն», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: