Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ նրա աշխատանքը գնահատում է դրական։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման եթերում ասաց Ուլիխանյանը՝ «զրո» քաղաքական բովանդակություն որակելով այն քննադատությունները, որոնք պտտվում են նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ։
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մանրամասնորեն անդրադառնում է ՍԴ-ի կողմից այսօր ընդունված որոշմանը, որը վերաբերում է գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները վերաքննության կարգով անմիջական բողոքարկման արգելքի վերացմանը:
«Բավարիան» դեռևս փոխարինող չի գտել Նիկո Կովաչի համար, ով հեռացավ ակումբից՝ «Այնտրախտից» կրած ջախջախիչ պարտությունից հետո:
«Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ֆուտուրիստական ներկայացումը` ՈՒՂԻՂ
Ըստ հիմնավորման, «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարող իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Դանիել Մխեյանը և Արմինե Մելիքսեթյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
168 ԼՐԱՀՈՍ
Այսօր առավոտից ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամներն ակցիա էին անում նախ՝ Կառավարության, ապա՝ ԿԳՄՍ նախարարության շենքերի մոտ, նրանց էին միացել նաև ուսանողներ ԵՊՀ Հայ բանասիրության, Պատմության և այլ ֆակուլտետներից: Նրանք պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պատճառները մի քանիսն են. նախարարության ֆինանսավորած «Հուզանք ու զանգ» պերֆորմանսը, Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների բուհական ծրագրով ոչ պարտադիր դարձնելը, Մելինե Դալուզյանի մասին «Մել» ֆիլմի ֆինանսավորումը:
Հանրային խորհրդի հրավիրած այսօրվա նիստում խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը հայտարարեց, որ վաղն իսկ պատրաստվում է դիմում ներկայացնել վարչապետին՝ խորհրդից իրեն հանելու վերաբերյալ, ինչը ոչ միանշանակ ընդունվեց խորհրդի անդամների կողմից։
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։
«Սեդրակին արգելված է տեսակցել հոր հետ»,- ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ ընտանիքի մյուս անդամները կարողանում են տեսակցել ՀՀ երկրորդ նախագահին, արգելք է դրված միայն Սեդրակ Քոչարյանի և Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա::
Զանգերիս, նամակիս վարչապետը չի պատասխանել. նման բան ո՛չ Սարգսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանի ժամանակ չի եղել. Վազգեն Մանուկյան
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Նախնական տվյալներով միջադեպի հետևանքով որևէ անձ չի տուժել։
Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը:
Արթուր Վանեցյանի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
ՀՀ ԶՈՒ 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբՆոյեմբերի 4-ից 6-ը անցկացվել է մարտավարական զորավարժություն:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ վերջերս միջուկային ոլորտում Իրանի կողմից «էսկալացիան» անհանգստություն է առաջացնում, որը պետք է բոլոր երկրներին ոտքի հանի՝ ուժեղացնելու ճնշումն այդ երկրի վրա:
«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի ամփոփման և 2020թ.-ին կայանալիք խաղերի պլանավորման ու նախապատրաստման համաժողովին, մրցաշարի միջազգային կազմակերպչական կոմիտեի խորհրդի նիստին, գլխավոր մրցավարական հանձնաժողովի սեմինարին, ինչպես նաև մրցաշարի անցկացման կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերում կատարված փոփոխությունների քննարկմանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է գտնվում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանի գլխավորած պատվիրակությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին Բրյուսել քաղաքում այցելել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ, հանդիպել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանի, գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի եւ աշխատակիցների հետ:
Նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանի Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի մի խումբ ուսանողներ այցելել են 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամաս:
Հայ իրականության մեջ հաճախ ենք հանդիպում հետևյալ տենդենցին՝ մենք ղեկավար չսիրող տեսակ ենք և հնարավոր առիթի դեպքում քարը քարի վրա չթողնելով՝ քննադատում ենք ու գամում անարգանքի սյունին։ Ասվածի վառ օրինակը ՀՀ նախկին երկու ղեկավարների նկատմամբ տարվող տոտալ հակաքարոզն է, որին լծված է գործող իշխանության ողջ ագիտպրոպը։ Սակայն, որքան էլ փորձում են վարկաբեկել նախկիններին, միևնույն է, միջազգային դիվանագիտական-քաղաքական լուրջ շրջանակները տեղի ունեցող զարգացումներին հետևում են ուշի ուշով և իրենց կողմից կատարում համապատասխան քայլեր։
Մյասնիկյան պողոտայի հարակից բլուրներից մեկի վրա տուն է այրվում:
Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ Միխեիլ Բատիաշվիլին անձնական դիմումի համաձայն է խնդրել նախարարի պաշտոնից հեռանալ:
«Հայ-չեխական քաղաքական հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա»,- այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բեդրիխ Կոպեցկին՝ անդրադառնալով հայ-չեխական և ՀՀ-ԵՄ հարաբերություններին:
Եվրոպան պետք է վերականգի երկխոսությունը Ռուսաստանի հետ, չնայած Բալթիկայի երկրների եւ Լեհաստանի կողմից անվստահությանը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) համաժողովին, որն անցկացվել է Լեհաստանի Կրակովիցե քաղաքում:
Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը: Այս մասին 168.am-ին ասաց Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի համար զարմանալի են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Ըստ նրա՝ սկզբում ասում էին, թե կոռուպցիայի դեմ պայքար են տանում, բայց այժմ այդ գործընթացը ստացել է անհասկանալի բնույթ. ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքն էլ դրա վառ օրինակն է։
Հատուկ քննչական ծառայությունը Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցել:
«Մամուլում շատ են քննադատում, թե ինչու Հանրային խորհուրդը չի քննարկում Արցախի հարցը։ Անկեղծ ասած, քիչ բան եմ տեսնում այստեղ քննարկելու»,- այս մասին Հանրային խորհրդի նիստում ասաց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։