Արծվիկ Մինասյանն այս պահին ՔԿ-ում հարցաքննվում է. մանրամասներ

Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը: Այս մասին 168.am-ին ասաց Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին գտնվում է քննչական մարմնում։

Հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ Արծվիկ Մինասյանը գտնվում է ՀՔԾ-ում, ասաց, որ չի էլ կանչվել:

Գոհար Սավզյան

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930