«Մենք մեծ հաճույքով կմտնենք դատական վիճաբանության փուլ»:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ՀՅԴ երիտթևը շարունակում է իր նստացույցը։ Նստացույցի մասնակիցների շարքերն աստիճանաբար համալրում են տարբեր մարդիկ, որոնք կիսում են երիտասարդների պահանջը։ Նախատեսված է, որ այսօր ժամը 13։00-ին կրկին նրանց են միանալու նաև ուսանողները։
Չինաստանը պատարստ է կրճատելու իր իր միջուկային ներուժը, սակայն հարկ չկա սպասելու, որ Պեկինը կմիանա զինաթափման շուրջը Մոսկվայի եւ Վաշինգտոնի բանակցություններին:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Դատարանը չհաստատեց դատախազության պնդումները, թե Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը»:
Ավստրիան միշտ պատրաստ է հարթակ տրամադրել իրանական միջուկային պլանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունների համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարարության զինաթափման, սպառազինությունների վերահսկման ու չտարածման հարցերի դեպարտամենտի տնօրեն Տոմաշ Հայնոցին:
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ՊՊԳՎ Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 7-ին, ժամը 14.40-ին, Սուրեն Սերոբյանը հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Սևանա թերակղզում և տեղափոխվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որը բանտարկության պատիժ է կրում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար, ազատություն դուրս գալու հնարավորություն է ստացել:
Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները՝ դատավարության վերջին զարգացումների մասին:
Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ կիսվել ձեզ հետ մի խնդրով. ինձ են դիմել Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքի մի խումբ ուսուցիչներ, որոնք ահազանգում են, որ համայնքին սպասարկող և յուրաքանչյուր հինգշաբթի իրենց Ախպրաձոր տեղափոխող տրանսպորտային միջոցներն այլևս չեն աշխատում: Արդյունքում դասավանդելու նպատակով Ախպրաձոր համայնք հասնելը ուսուցիչների համար դարձել է օրհասական խնդիր, որի լուծումը խիստ ծախսատար է. իրենց աշխատավարձի «առյուծի բաժինը» նրանք ստիպված ծախսում են ճանապարհի վրա:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։
Սահմանադրական դատարանի հետ ձևավորված համագործակցության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հատուկ դիրքորոշում գրավի օրենսդրական կարգավորումների և պրակտիկայի վերաբերյալ։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է երեխաների համար հարյուրավոր պրեմիում խաղեր առաջարկող «Kids Club» ծառայությունը: Ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում, բաժանորդը ստանում է 3 օր՝ փորձնական օգտագործման համար:
Հայ հեղափոխական դաշնակցության երիտթևի անդամները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ երեկվանից շարունակում են նստացույցը՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ և խնդրել է իր ցավակցության ու մխիթարանքի խոսքերը փոխանցել բարեկամ Իրանի ժողովրդին, զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
58-ամյա տղամարդը հետախուզվում է խարդախության մեղադրանքով։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի ընտրանու առաջիկա հանդիպումները:
Ուսանողները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց. նստացույցը շարունակվում է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահ Սարգսյանը կայցելի սահմանամերձ Չինարի, Այգեձոր և Նավուր համայնքներ, այնուհետև Իջևանում կհյուրընկալվի Երևանի պետական համալսարանի մասնաճյուղում, կլինի մարզի արտադրական ձեռնարկություններում:
ԱՄՆ-ի Բյուջետա-վերահսկիչ գլխավոր վարչությունը (Հաշվիչ պալատ) ստուգում է սկսել պարզելու նպատակով, թե նախագահ Դոնալդ Թրամփը խախտել է արդյոք հատկացումների մասին օրենը՝ Կոնգրեսին չծանուցելով ամռանն Ուկրաինային ցույց տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին, այդ մասին հաղորդել է Politico թերթը:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը այսօրվա ասուլիսում անդրադառնում է ներքաղաքական զարգացումներին, խնդրահարույց որոշումներին եւ օրենքի նախագծերին, որոնք դժգոհություն են առաջացրել հանրության շրջանում։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի եկամուտների հանրագումարը 2019 թվականին կազմել է 53 519 173 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Ա. Պողոսյանի տարեկան հայտարարագրից:
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատում ունեցած իր ելույթում քննադատել է Թուրքիայի հարձակումները Սիրիայի քրդերի վրա և, ընդհանրապես, տարածաշրջանային անթույլատրելի վարքագիծը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ֆլամանդական խորհրդարանի մի խումբ անդամների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություից, քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի նախկին աշխատակիցները շարունակում են դիմել դատարան: Դատարան է դիմել ՀՀ ԱԺ աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունում գլխավոր մասնագետ Հասմիկ Հակոբյանը` պահանջելով, որ դատարանը պարտադրի Ազգային ժողովին իրեն նախկին աշխատանքում վերականգնել եւ բռնագանձել դրամական բավարարման տարբերությունը, որը հայցվորը կստանար, եթե չազատվեր աշխատանքից»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ երեկ երիտասարդ ՀՅԴ-ականները ԿԳՄՍ նախարարության դիմաց անժամկետ նստացույցով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն էին պահանջում, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պատրաստվում է ԱԺ դեկտեմբերի սկզբին գումարվող քառօրյայում ներկայացնել այն նախարարների անունները, ովքեր վատ են աշխատում, որոնց ղեկավարելու ընթացքում համապատասխան ոլորտներում զարգացում չի եղել:
Sputnik Արմենիան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի միջոցով մի քանի թեմա է առաջարկել հնարավոր հարցազրույցի համար։ Հասկանալի պատճառներով ոչ թե հարցազրույց է ստացվել, այլ բացառիկ տեքստ, որը ՀՀ երկրորդ նախագահը պատրաստել է քննչական մեկուսարանում։
Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ուղևորվող առաջին չինական բեռնատար գնացքը մեկնել է Անկարայից։ Ներկայումս Չինաստանից դեպի Եվրոպա ապրանքափոխադրում է կատարվում նաև Ռուսաստանի տարածքով։ Եվ այս առումով Թուրքիայով անցնող երկաթգիծը այլընտրանքային տարբերակ է Չինաստանի համար։