Դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ դեպքով հարուցել է քրեական գործ

Հատուկ քննչական ծառայությունը Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Հիշյալ հոդվածը վերաբերում է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930