ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Ադրբեջանական «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալությունը Google Earth ծրագրում տեղաշարժել է Ադրբեջանի ու Վրաստանի սահմանը, որպեսզի հակադարձի այն փաստին, որ իրենց զինված ուժերը ներխուժել են Վրաստանի Հանրապետության տարածք:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական զինված ուժերը մտել են Վրաստանի տարածք, որպեսզի հնարավորություն ունենան վերահսկելու հայկական դիրքերը։ Խոսքը Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռանկյունու մասին է:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 19-ին կայացած մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:
«Այս տարվա 6 ամսվա կտրվածքով Հայաստան է ներկրվել 3496 տոննա լոլիկ և 4041 տոննա կարտոֆիլ: Լոլիկն ամենաշատը՝ 2756 տոննա, ներկրվել է Թուրքիայից, 150 տոննա կարտոֆիլն էլ՝ Պակիստանից, իսկ այն աշխարհում միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը՝ որպես ազատ ու ինքնիշխան պետություն, չի ընդունում նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, ավելորդ է խոսել այս երկու երկրներից ներկրվող պտուղ-բանջարեղենի հնարավոր վտանգների մասին»:
Իրական քաղաքականության մեջ կան լուրջ առանցքային օրակարգեր, որոնք հանրային և առանցքային լուրջ քննարկումների կարիք ունեն, սակայն կան նաև արհեստական օրակարգեր, որոնցով փորձ է արվում հանրության ուշադրությունը շեղել բուն գործընթացներից։
«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Մաուրիսիո Պոչետինոյի փոխարեն պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյի նշանակման մասին: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորապատվիրակությունը եղել է Մոսկվայում:
Այսօր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ-ն) հրատապ նոր զեկույց է հրապարակել` դրական լույսի ներքո ներկայացնելով Հայաստանի տնտեսական ցուցանիշները, դրանք համեմատելով տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Զեկույցում հատուկ ընդգծվել է որ 2019 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ նվազել է։ Թեև զեկույցը մեծ ուշադրության չի արժանացել հանրության կողմից, այնուամենայնիվ, դրա հրապարակման իրական շարժառիթը պարզելու համար նպատակահարմար է հիշեցնել զեկույցին նախորդ իրադարձությունները։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը դեմ է Ռազմական գլխավոր տեսուչի ինստիտուտի ձևաչափի փոփոխմանը: Ըստ նրա՝ այն պետք է լինի անմիջապես վարչապետի վերահսկողության տակ և բացառապես հաշվետու լինի վարչապետին:
Նոյեմբերի 18-ին, ժամը 12։18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղից դեպի հյուսիս գտնվող անտառում հրդեհ է բռնկվել։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի նախագահությամբ նոյեմբերի 20-ին անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ՝ «Միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների կիրառման եղանակների արդյունավետությունը, դրանց համապատասխանությունը մարտական կանոնադրությունների պահանջներին և զարգացման ուղիները: Կառավարման համակարգերի վիճակը, պրոբլեմային հարցերն ու զարգացման ուղիները» թեմայով:
Նոյեմբերի 20-ին, ժամը 13:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:
Նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Հայաստանն ու հայ ժողովուրդը չպետք է համաձայնեն գտնվել համաշխարհային կրթության, գիտության հետնախորշերում: Անհրաժեշտ է ունենալ մրցակցային կրթություն և գիտություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Իտալիայից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Թուրքիայի իշխանություններն Անկարայում ՌԴ-ի դեսպանին հավաստիացրել են, որ Սիրիայի վերաբերյալ Սոչիի հուշագրի չկատարման վերաբերյալ Մոսկվայի հասցեին հնչած մեղադրանքները թյուրիմացություն են:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին աշխատանքային այցով Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում է, որտեղ մասնակցում է նոյեմբերի 19-21-ը տեղի ունեցող Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Ինչպես հայտնի է՝ ԵԺԿ համագումարին հրավիրված են 40 երկրից շուրջ 2000 մասնակիցներ, ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ․ համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին ստանձնել է «Սոչի» ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի դերը:
ՀՀ զինված ուժերի 2-րդ զորամիավորման թիկունքային ծառայություններն անցկացրել են «Զինծառայողների սննդի ապահովումը դաշտային պայմաններում» թեմայով ցուցադրական պարապմունքներ:
ԵՊՀ Հայոց լեզվի և պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ողջունում է ուսանողների որոշումը՝ 3 օրով դադարեցնել դասադուլը: Դասախոսն ասում է՝ դասադուլն ինքնանպատակ չի կարող լինել, ուսանողները ճիշտ են կողմնորոշվել:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին, ժամը 23.00-ին, Նուրսուլթան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում հայտնաբերվել և ոստիկանության Գավառի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Գևորգ Մ.-ն։
«Մայրաքաղաքի համար արդեն կա հստակ հայեցակարգ, քաղաքապետարանը հստակ ծրագիր ունի: Մենք երկու քննարկում ենք կազմակերպել քաղաքապետի, միջազգային մեր դոնոր գործընկերների, ֆինանսների նախարարության մասնակցությամբ: Կարծում եմ, մեզ համար վերջնական լուծումներն արդեն որոշակիորեն հասկանալի են, որոշակի գործընթաց է տեղի ունենում»:
Մխիթարյան միաբանության դերն անգնահատելի է որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ հանդիպմանը:
Իրանում անկարգությունները կազմակերպել էին ԱՄՆ-ը եւ Իսրայելը, նպատակն էր երկրի անվտանգության խարխլումը: Այդ մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հայտարարելով Թեհրանի հաղթանակի մասին։
Բողոքի ցույց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին Սորոսից». ՈԻՂԻՂ
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում մասնակցել է հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները 3 օրով դադարեցնում են դասադուլը: Նրանք այսօր իրենց մասնաշենքից երթով գնացին ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին և Գիտական խորհրդին հանձնելու համար իրենց նամակները: Ուսանողների նամակում մասնավորապես ասվում է, որ ակնկալում են ռեկտորի ժ/պ-ի աջակցությունը՝ կրթության ոլորտում առաջացած թնջուկը լուծելու համար, և հրավիրում են ԿԳՄՍ նախարարին ուսանողների հետ քննարկման հենց համալսարանում: