Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն պաշտոնապես գլխավորեց «Տոտենհեմը»

«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Մաուրիսիո Պոչետինոյի փոխարեն պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյի նշանակման մասին: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: Ըստ Տանկրեդի Պալմերիի՝ Մոուրինիոյի աշխատավարձը տարեկան կկազմի 13 միլիոն եվրո:

«Ժոզեն ֆուտբոլային ամենահաջողակ մարզիչներից մեկն է: Նա հարուստ փորձ ունի, նա հիանալի մարտավար է և ընդունակ է ոգեշնչել թիմերին: Նրան հարգում էին յուրաքանչյուր ակումբում, որը նա մարզում էր: Վստահ ենք, որ նա էներգիա և հավատ կհաղորդի հանդերձարանին»,- ասել է լոնդոնցիների նախագահ Դանիել Լևին:

«Ուրախ եմ միանալ այսպիսի մեծ ժառանգություն և կրքոտ երկրպագուներ ունեցող ակումբին: Ինձ հետաքրքրում է՝ ինչպես հիմնական թիմը, այնպես էլ՝ Ակադեմիան: Ես անհամբերությամբ սպասում եմ ֆուտբոլիստների հետ աշխատանքին»,- ասել է 56-ամյա Մոուրինիոն:

Պոչետինոն հեռացվեց աշխատանքից անբավարար արդյունքների պատճառով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս