«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է 2019 թվականը ամփոփել մամուլի ասուլիսով: Խմբակցության կողմից կատարված աշխատանքները կամփոփվեն դեկտեմբերի 26-ին` նրանց կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Բանն այն է, որ երիտասարդի կրծքավանդակով մեկ դաջվածք է եղել, իսկ նման զինծառայողներին սովորաբար պահակային ծառայության չեն տանում՝ դա համարելով քրեական ենթամշակույթին հարելու կամ հոգեբանական անհավասարակշռության ապացույց։
«Փաստ» թերթը գրում է. «Տարեվերջի այս օրերին կարող ենք ամփոփել, թե ինչ իրավիճակ ունենք այսօր երկրում եւ հետահայաց դիտարկել գրանցված արդյունքները: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 70,43% հաղթեց եւ հնարավորություն ստացավ միայնակ կառավարություն ձեւավորել: Բոլոր պայմանները ստեղծվեցին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը առանց որեւէ խոչընդոտի իրագործի ժողովրդին տված իր խոստումները:
«Իրավապահ համակարգում մեծ աղմուկ է բարձրացել: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` նախաքննական մարմինների քննիչներն ահազանգում են` հայտնելով, որ դատարանները փաստացի մեղմ պատիժ են կիրառում բազմաթիվ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Խոսքը հատկապես վերաբերում է գողությունների համար դատապարտվածներին:
Բավական է, մի՛ փորձեք հիմարացնել ժողովրդին. չկա այդպիսի բան, որ վարչապետի ընտանիքը պարտադրված պիտի իշխանավայել կյանք վարի, աշխարհը ոտքի տակ տա, սեփական հավակնություններն ապահովելու համար էլ ինքնաթիռ ու զրահապատ մեքենաներ ունենա։ Օրենքն էլ է ձեր ձեռքում, իշխանությունն էլ։ Շատ հանգիստ կարող եք ձեզ զրկել այդ շքեղ կյանքից ու ապրել համեստ կենցաղով, առավել եւս, որ գործ ունեք աղքատ երկրի հասարակության հետ։
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ կառավարությունում քննարկվում է տարվա աշխատանքային վերջին օրը տեղափոխել նախորդող շաբաթ օր: Այսինքն, կստացվեր այնպես, որ մարդիկ կաշխատեին մինչեւ դեկտեմբերի 28-ը ներառյալ, ապա կիրակի օրվանից՝ դեկտեմբերի 29-ից կհանգստանային:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մի քանի օր է՝ ֆեյսբուքահայությունը վրդովված է այն փաստից, որ երեխաների որդեգրման, իսկ ավելի ստույգ՝ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելու եւ կաշառքի համար մեղադրվող Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ու մանկատան տնօրեն Լիանա Կարապետյանին դատարանն ազատ արձակեց։ Աբրահամյանի դեպքում անգամ գրավի կիրառման անհրաժեշտություն չառաջացավ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆելիքս Թոխյանն այս պահին արձակուրդում է՝ տեղեկացրին ՍԴ-ից, պատասխանելով մեր հարցին, թե պոտենցիալ քանի հոգի կարող են ընդունել վաղաժամ թոշակի գնալու առաջարկը։ «Եթե անգամ 1-2 հոգի համաձայնեն, խնդիրը չի լուծվում՝ ՍԴ 6 անդամ մնում են»: Արման Դիլանյանի՞ն էլ հաշվեցիք։ «Դե, այնպես չէ, որ Դիլանյանն ամբողջովին պաշտպանում է իշխանությունների դիրքորոշումը։ Հիշեք` Հրայր Թովմասյանի լիազորություններին առնչվող ԱԺ դիմումին նա գրավոր գրել էր, որ այն չպետք է վարույթ վերցվի։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկությունից հետո օղակը նրա շուրջ սեղմվում է։ Իշխանությունն ամեն կերպ փորձում է գործ սարքել նրա դեմ, եւ մտադիր են օգտագործել անգամ «Հարսնաքարի» գործով դատապարտվածներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում հնարավոր է «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության համար դատապարտված 6 անձից մեկ-երկուսին վաղաժամ ազատեն՝ Հայրապետյանի դեմ ցուցմունքի դիմաց։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցան թեժ մթնոլորտում: Արտահերթ ժողովի պատվիրակների կողմից ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը. նրա օգտին քվեարկել էր 13 պատվիրակ, Թովմաս Գրիգորյանի օգտին` 7, իսկ 3 քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել:
Ո՞վ են սրանք, սրանց որտե՞ղ են բուծում, սրանք որտե՞ղ են բնակվում, ո՞ւմ հարևանն են, բարեկամը, ընկերը…
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սաները մնացել են բախտի քմահաճույքին. այստեղ երեխաները քաղցած են, թե մերկ, հիվանդ են, թե առողջ, ոչ ոքի չի հետաքրքրում, անգամ մանկատունը 16 տարի ղեկավարող Սոնյա Սիմոնյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին եւ սոցապնախարար Զարուհի Բաթոյանին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած փաստին, որ կառավարությունն այս տարի աստղաբաշխական գումարներ է հատկացրել Ամանորի տոնակատարությունների համար, որպեսզի, ինչպես իշխանավորներն են ասում, Նոր Հայաստանում տոնն էլ տոնի նման լինի, այդուհանդերձ, խորհրդարանում դեռեւս չեն զարդարել նիստերի դահլիճի ետեւում դրվող ավանդական տոնածառը, որը սովորաբար դեկտեմբերի կեսերից արդեն զարդարված էր լինում, որ պատգամավորների տոնական սելֆիներ անեին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում կայացավ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Մեծ կազմ էր մասնակցում, ներկա էին նաեւ ԱԱԽ անդամ չհանդիսացողներ, որոնց հրավիրել էին Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը․ Հայաստանի կողմից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախից՝ զինվորականներ։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանություններն աշխատում են ամեն ինչ անել, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը չակտիվանա, «Օվերտոնի պատուհաններից» զանազան կարծիքներ են դուրս նետում. այն է` Փաշինյանն ու Վանեցյանը պայմանավորված են խաղում, որ Ռուսաստանին ահավոր դուր չեն գալիս Վանեցյանի «խաղերը», քանզի ազգային անվտանգության նախկին պետի քաղաքականությամբ զբաղվելը գաղտնի նոնսենս է:
«Փաստ» օրաթերթը գրում է «Վերջին մի քանի ամիսներին ամենաքննարկվող թեմաներից մեկը ՀՀ ներմուծվող գազի թանկացման հարցն է։ Սա բնական է, քանզի գազի հնարավոր թանկացումն իր հետ բերելու է այլ ապրանքների ու ծառայությունների շղթայական թանկացման, ինչն էլ լուրջ հարված է հասցնելու բնակչության կենսամակարդակին: Իշխանությունները պնդում են, որ ձմռան ամիսներին գազը չի թանկանա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Թալիբան» շարժման զինյալներն ստանձնել են այն ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որն ամերիկացի զինծառայողի մահվան պատճառ է դարձել Աֆղանստանի հյուսիս-արեւելքում:
ԱՄՆ-ում գալիք տոների նախաշեմին տարածում են ստանում ռոբոտների օգնությամբ սուրբծննդյան եւ ամանորյա բացիկներ պատրաստելու ծառայությունները:
Չինացի գիտնականները թեստավորել են FY-36 փորձարարական դրոնը: Մեթանոլով վառելիքային համակարգով մոդելն օդում մնացել է գրեթե 12 ժամ, ինչը South China Morning Post-ը ռեկորդային ցուցանիշ է համարում։
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն Ինստագրամում հրապարակել է գրառում եւ նշել սիրելի ֆիլմերն իր մասնակցությամբ:
Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի գերմոդել Բելա Հադիդը, որի արտաքինն ավելի վաղ ճանաչել էին իդեալական, լուսանկարվել է Calvin Klein նորաձեւության բրենդի բիկինիի նոր հավաքածուի գովազդում։
Առևտրի կենտրոններում Սանտային հանդիպելը հետաքրքիր ավանդույթ է ամբողջ աշխարհում: Ոմանք սիրում են այն, ոմանք՝ ոչ, բայց Սանտայի հետ արված լուսանկարները միշտ զվարճալի են ստացվում:
Տաք բուտերբրոդներ՝ պանրով. հրաշալի նախաճաշ:
Ճապոնիայի կառավարությանը կից Պետական փորձագիտական խորհուրդը դեկտեմբերի 23-ին Մեյձիի համալսարանի հետազոտողների խմբին՝ պրոֆեսոր Հիրոսի Նագասիմայի գլխավորությամբ, թույլատրել է կատարել խոզի օրգանիզմում մարդու ենթաստամոքսային գեղձի բուծման՝ երկրում առաջին գիտափորձը:
ԱՄՆ-ի Հաքեթսթաուն քաղաքում (Նյու Ջերսիի նահանգ), կինն անկատ հետեւել է նախկին ամուսնուն թավշե խաղալիքի միջոցով:
Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Ի՞նչ է ուզում կինը» հրաշալի հարց է, որը երբեք պատասխան չի ունեցել, և որին ես ինքս դեռևս չեմ կարողացել պատասխանել՝ չնայած կնոջ հոգու 30 տարվա ուսումնասիրության փորձին»,- ասել է Զիգմունդ Ֆրեյդը:
Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներն ապացուցել են, որ մթնոլորոտում ածխաթթվական գազի պարունակության բարձրացումը կարող է աղետալիորեն ազդել մարդկանց իտելեկտուալ ունակությունների վրա:
ELLE-ն ամփոփում է անցած շաբաթը: Երկուշաբթիից կիրակի, աստղային կերպարները՝ բացարձակ ոճի լավագույն օրինակներ: