Բաժիններ՝

Ջենիֆեր Լոպեսը նշել է սիրելի ֆիլմերն իր մասնակցությամբ

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն Ինստագրամում հրապարակել է գրառում եւ նշել սիրելի ֆիլմերն իր մասնակցությամբ: «Ահա մի քանի հին կադրեր իմ մասնակցությամբ ֆիլմերից, որոնք ես սիրում եմ: Որպեսզի մեկ անգամ եւս հիշեմ այն արտակարգ մարդկանց, որոնց հետ ինձ բախտ է վիճակվել աշխատել»,- գրել է Լոպեսը։

Փոփ-աստղն առանձնացրել է «Տեսադաշտից դուրս» մարտաֆիլմը (1998 թվական), որտեղ խաղացել է Ջորջ Քլունիի հետ, «Տիկին սպասուհին» ռոմանտիկ կատակերգությունը (2002 թվական), որտեղ նրա խաղընկերն է Ռեյֆ Ֆայնսը, «Շրջադարձ» թրիլլերը (1997 թվական)՝Շոն Փենի հետ, «Արյուն եւ գինի» ֆիլմը (1996 թվական)՝ գլխավոր դերում Ջեք Նիկոլսոնը, «Եկեք պարենք» (2004 թվական)՝ Ռիչարդ Գիրի հետ եւ «Սելենա» ինքնակենսագրական դրաման (1997 թվական), որտեղ Լոպեսը կատարել է գլխավոր դերը:

Սոցիալական ցանցում օգտատերերը գնահատել են արտիստուհու ցուցակը՝ նշելով որ իրենք եւս հավանել են նշված ֆիլմերը: Թեեւ շատերին շփոթեցրել է, որ վարկանիշում տեղ չեն գտել «Հարսանեկան իրարանցում» կատակերգությունը (2001 թվական), «Անակոնդա» սարսափաֆիլմը (1997 թվական) եւ «Հերի՛ք է» թրիլլերը (2002 թվական), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս