Բաժիններ՝

Այս տարի Աֆղանստանում զոհված ԱՄՆ-ի զինծառայողների թիվը հասել է 20-ի

«Թալիբան» շարժման զինյալներն ստանձնել են այն ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որն ամերիկացի զինծառայողի մահվան պատճառ է դարձել Աֆղանստանի հյուսիս-արեւելքում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Թալիբները պայթյուն են իրականացրել Կունդուզի նահանգ տանող ճանապարհին, որի հետեւանքով ԱՄՆ-ի զինծառայող է զոհվել:

Գործակալությունը նշում է, որ ընդհանուր առմամբ 2019 թվականի սկզբից Աֆղանստանում զոհվել է առնվազն 20 ամերիկացի զինծառայող: ԱՄՆ-ի համար 2019 թվականը կորուստների թվով ռեկորդային է դարձել վերջին հինգ տարվա ընթացքում: Դեկտեմբերին ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս կարող է հայտարարել Աֆղանստանից մոտավորապես 4 հազար ամերիկացի զինծառայողների դուրսբերման մասին:

Ներկայում Աֆղանստանում տեղաբաշխված են մոտավորապես 12-13 հազար ամերիկացի զինծառայողներ, որոնցից 5 հազարը մասնակցում է հակաահաբեկչական գործողություններին: Թե հատկապես երբ կսկսվի զինվորականների դուրսբերումը, հայտնի չէ, բայց այդ գործընթացը կտեւի մոտավորապես «մի քանի ամիս», իսկ Աֆղանստանում կմնան 8-9 հազար զինծառայողներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս