Բաժիններ՝

Կինը նախկին ամուսնուն աննկատ հետևել է խաղալիքի միջոցով

ԱՄՆ-ի Հաքեթսթաուն քաղաքում (Նյու Ջերսիի նահանգ), կինն անկատ հետեւել է նախկին ամուսնուն թավշե խաղալիքի միջոցով: Այդ մասին հայտնել է The Sun-ը:

33-ամյա Հիզեր Բեմֆորդը երեխային նախկին ամուսնու՝ Դոմինիկի մոտ է ուղարկել Միննի Մաուս-ի տեսքով խաղալիքով, որի մեջ թաքցրել է ձայնագրիչ սարքը: Ամերիկացին հասկացել է, որ իրեն հետեւում են, երբ սեղմել է տիկնիկը եւ հանկարծ լսել իր ձայնը: Դեկտեմբերի 15-ի երեկոյան նա դիմել է ոստիկանություն:

Չորս օր անց Բեմֆորդին ձերբակալել են եւ մեղադրել Դոմինիկին գաղտնալսելու եւ հետապնդելու մեջ: Թե որքան երկար է նա հետեւել նախկին սիրեցյալին, չի պարզվել: Գործով հետաքննություն է ընթանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031