ՀՀ-ի և Արցախի դիրքորոշումները տարբերվում են․ Ինչ տարբերակ է նրբորեն առաջ մղում Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում կայացավ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Մեծ կազմ էր մասնակցում, ներկա էին նաեւ ԱԱԽ անդամ չհանդիսացողներ, որոնց հրավիրել էին Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը․ Հայաստանի կողմից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախից՝ զինվորականներ։

Անսպասելի էր, օրինակ, Սամվել Օգանովսկու ներկայությունը, ում նախկինում հրավիրում էին Երեւան՝ Մարտի 1-ով ցուցմունք տալու։ Նիստի հաղորդագրությունը շարքային քաղաքացուն քիչ բան էր ասում, սակայն բանակցային պրոցեսի լավատեղյակները եզրակացրին, որ ՀՀ եւ Արցախի դիրքորոշումները տարբերվում են․ Նիկոլ Փաշինյանը նրբորեն փուլային տարբերակն է առաջ մղում, Արցախի նախագահը՝ Արցախի ճանաչում՝ առանց կոմպրոմիսների»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031