ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է տասնչորս տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:
Գյումրու բժշկական կենտրոնում սրտի վիրահատությունները 45 տոկոսով ավելացել են: 2018 թվականի 430-ի փոխարեն Գյումրու բժշկական կենտրոնում 2019-ին կատարվել է սրտի 600 վիրահատություն։ Ամփոփելով տարին՝ Գյումրու ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սրտի վիրահատությունները Գյումրիում կատարվում են եվրոպական չափանիշներին համապատասխան: Սրտի վիրահատությունների ավելացումը պայմանավորված է բարձրորակ սպասարկմամբ:
Ղազախստանի կառավարությունը 4-միլիոնական թենգե (10,5 հազար դոլար) կվճարի Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին:
Կառավարությանը մոտ կանգնած 168.am-ի աղբյուրները այսօր հաղորդել էին, որ ԱԱԾ-ի անցկացրած հերթական փակ սոցիոլոգիական հարցումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման նոր ռեկորդ է գրանցել՝ 19․5 տոկոս վստահություն վարչապետի նկատմամբ։
Հայաստանի ծանրամարտի հավաքականը եղել և մնում է հենակետային մարզաձևերից, որը տարիների ընթացքում, անկախ սերնդափոխության առկայությանը, ունեցել է իրենց քաշային կարգում մրցունակ մարզիկները:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են դատական իշխանությանն առնչվող այն բոլոր հարցերը, որոնք կապված են կա՛մ կոնկրետ հարցերով մարդու իրավունքների խնդիրների կա՛մ մարդու իրավունքների համակարգի հետ, առհասարակ:
Դեկտեմբերի 27-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը, ինչպես նաև ՀՖՖ Գործադիր կոմիտեի նորընտիր անդամներ Գագիկ Աղբալյանը և Աննա Թադևոսյանն այցելել են Տավուշի մարզ, որի Հաղարծին, Գանձաքար, Գետահովիտ, Ազատամուտ գյուղերում, ինչպես նաև Իջևան քաղաքում բացվել են ևս 5 փոքր խաղադաշտեր:
Չինաստանի հարավի Հայնանի նահանգում գտնվող Վենչանի տիեզերական արձակումների կենտրոնը դեկտեմբերի 27-ին արձակել է իր խոշորագույն կրող հրթիռը՝ «Չանչժեն-5»-ը, որն ապագայում պլանավորվում է օգտագործել չինական լուսնային-մարսյան ծրագրի համար:
Instagram-ը` ավելի քան ամսեկան 1 միլլիարդ ակտիվ օգտատերերով, 3-րդ տեղում է Facebook-ից (ավելի քան 2 միլլիարդ ակտիվ օգտատերեր ) և YouTube-ից (1․9 միլլիարդ ակտիվ օգտատերեր) հետո, որպես ամենահայտնի սոցիալական մեդիայի հարթակ։
Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշում է հայտնել Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու հարցով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:
9 անդամից բաղկացած կազմակերպված խումբը գողացել է տրանսֆորմատորների պղնձյա փաթույթները և վաճառել։
Տևական ժամանակ է՝ ՀՀ դատաիրավական համակարգի շուրջ ընթացող քաշքշուկը շարունակում է մնալ հայաստանյան առօրյայում քննարկվող առաջնային հարցերից մեկը։ Սա մի գործընթաց է, որին գործող իշխանությունները տալիս են գերկարևոր, կարելի է անգամ ասել՝ ամենաառաջնային նշանակություն։ Իշխանությունների համար հիմնավորումը շատ պարզ է ու նաիվ. նրանք շարունակ պնդում են այն թեզը, թե՝ «ՀՀ տեղի ունեցած հեղափոխությանը խոչընդոտում է ՍԴ այսօրվա կազմը, քանի որ այն սպասարկում է նախորդ համակարգին»։
2020-ի հունվարին որոշել ենք մեծ համաժողով կազմակերպել և ներկայացնել խմբակցության հաշվետվությունը:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի Շիրազի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել։
Արդարադատության նախարարությունը նոտարական պալատի հետ համատեղ աշխատանքով կկարողանա լուծել համակարգում առկա խնդիրները:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ նոյեմբերի 27-ին Կապանում 26-ամյա երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
168 Լրահոս
Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
«Ներկայիս իշխանությունը եկավ իշխանության՝ մատնացույց անելով նախկինների կոռուպցիոն ռիսկերը, համատարած կոռուպցիան և գումարների բաշխումը խնամի-ծանոթ-բարեկամների մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:
Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնության եկել, որ հունվարի 1-ից զրոյացվում են փոխադարձ պահանջները եւ կվերացվեն ունեցվածքի կալանադրումները դատական հայցերի վճիռների հաշվին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Հրայր Թովմասյանին հարցաքննության ենթարկելու ու նրան մեղադրանք առաջադրելու գործողություններն անմիջապես հաջորդել են երեկ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելուն: Ըստ այդմ, սույն հայտարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդադառնալ սրա հետ կապված հարցին ևս:
Առողջապահության կազմակերպիչ, ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Շատ հաճելի է, երբ ներկայացվում է ժողովրդին այն, ինչ արվել է, բայց ինչո՞ւ մինչև վերջ չի ներկայացվում, թե ինչ է արվել, իսկ ինչը՝ոչ: Մենք ապրում ենք երկու տարբեր իրականություններում: Մի իրականությունում ապրում է այսօրվա իշխանության թևն ու իրենց ջատագովները, ովքեր համարում են, որ ամեն ինչ հիանալի է և լավ: Զուգահեռ իրականության մեջ ապրում են այն մարդիկ, ովքեր թերությունները նկատում են ու բարձրաձայնում դրանց մասին: Այդ իրականությունները որևէ տեղ չեն հատվում»:
2019 թվականի ընթացքում հայ մարզիկները նվաճել են, ընդհանուր առմամբ, 222 մեդալ՝ 61 ոսկե, 84 արծաթե և 77 բրոնզե:
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
ԱԳԲԱ Լիզինգը, համագործակցելով MG Motor Armenia ընկերության հետ, էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու համար առաջարկում է լիզինգի բացառիկ պայմաններ:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամի խրախուսում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են մարզպետարանից։