
Դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի Շիրազի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Շուշանիկ Կ.-ի (ծնված 1940 թ.) դին: