Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Գյումրիում գտնվելու ընթացքում չնախատեսված այց է կատարել ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է այդտեղ իրականացվող ավտոմեքենաների մաքասազերծման գործընթացին, զրուցել ավտոներկրողների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում այրվում է «Ապաչի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող տոնածառը:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը թույլատրող թիվ 2019-1447 օրենքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Լուսինե Առաքելյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:
«Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները Վրաստանի Գլխավոր դատախազությունում երկու բողոք են գրանցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի դեմ. մայրաքաղաքի սակրեբուլոյի (քաղխորհրդի) ընդդիմադիր պատգամավորները պահանջում են, որ քննչական գերատեսչությունը ուսումնասիրի նրա գործունեությունը կոռուպցիոն գործարքների առումով, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրակացրել է ուսումնասիրություն կոմիտեի գործունեության (բացառությամբ՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման) որոշակի ոլորտների օրինականության և արդյունավետության նկատմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է կատարել Գյումրի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հավայան կղզիներում ուղղաթիռ է կորել, որում գտնվում էր յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Շիրազի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեկտեմբերի 26-ին համացանցում տեսանյութեր էր հրապարակվել, ուր երևում է, թե ինչպես է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից իջնող տղամարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում տաքսու վարորդ տարեց մի տղամարդու։
Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկին հողին կհանձնեն Մոսկվայի Նովոդեւիչիե գերեզմանատանը՝ ռեժիսոր Մարկ Զախարովի շիրիմի կողքին՝ թիվ 5 տեղամասում:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների (2005) 97-րդ հոդվածը սահմանում է. «Դատավորը և Սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ ՍԴ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ»:
Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Վարչապետը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հետևել է կործանիչների ցուցադրական թռիչքներին։
Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վրաստանի առաջին նախագահի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան, ապաքինվում է. ընտանիքը պլանավորում է նրան արտասահման տանել վերականգնման:
Հեռուստաընկերությունը ստեղծման օրից сտիպված է հաղաթահարել մի շարք դժվարություններ, որոնք հիմնականում կապված են իշխանության կողմից ատելության խոսքի քարոզի, լրատվամիջոցի գործունեությունը սահմանափակելու պետական քաղաքականության հետ:
Լուսյա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով 168.am-ի հարցին, թե սոցցանցերում դիտարկվող ատելությունն ինչպիսի՞ դրսևորումներ կստանա եկող տարի, ասաց. «Այդ մարդիկ պատժվելու են տարբեր ձևերով: Իրենց գեներացված ատելությունը հենց իրենց էլ հարվածելու է: Բոլորն իրար են խառնվել՝ կին-տղամարդ, փոքր ու մեծ, այդպես չի կարելի վարվել, իսկ վատ բառապաշար ունեցող կանանց սպառնում է նաև մազաթափությունը»:
«Նիկոլ Փաշինյանն իր վրա դրված միսիան կատարեց, նա եկավ և կտրեց մեր կապը հնի հետ, տիեզերքում դա կանխորոշված էր, նա ավարտեց իր միսիան: Սակայն նրա կադրային քաղաքականությունն ինձ դուր չի գալիս: Նրա կողքին դավաճաններ կան, ու եթե նա իր քաղաքականությունը չվերանայի՝ 2020 թվականի աշնանը քաղաքական լուրջ փոփոխություններ՝ իշխանափոխություն կլինի»:
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆը պետական դավաճանության գործով վճռափոխության գանգատ է ներկայացրել Լահորի Բարձր դատարան:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ պայքարին ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, բացահայտել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով և վատնման եղանակով հափշտակություն կատարելու դեպք:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ողբերգական օդային աղետի կապակցությամբ:
Հայաստան մատակարարված բազմաֆունկցիոնալ գերժամանակակից Սու-30 ՍՄ կործանիչները հասել են խորհրդանշական մի օր՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ծննդյան օրը:
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է:
Գյումրի քաղաքի հյուրանոցներում և հյուրատներում ազատ տեղեր չկան:
Երկրպագուները ծաղիկներ են բերում Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի մոտ՝ ի հիշատակ թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկի, որը կյանքից հեռացավ դեկտեմբերի 26-ի երեկոյան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հայաստանի Հանրապետությունում տեղակայված արագաչափ սարքերը ըստ վայրերի (2019 թ․ դեկտեմբերի 27-ի դրությամբ)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 13:14-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշում եք չէ՞, երբ Հրայր Թովմասյանի դուստրերին հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության, ասել եմ, որ եթե ՍԴ-ն չկատարեց Նիկոլի հրահանգներն ու շարունակեց ծառայել ոչ թե վարչակարգին, այլ Հայրենիքին, Հրայրին մեղադրանք են առաջադրելու որեւէ շինծու գործով եւ հնարավոր է անգամ ձերբակալեն: