Գյումրու բժշկական կենտրոնում սրտի վիրահատությունները 45 տոկոսով ավելացել են

Գյումրու բժշկական կենտրոնում սրտի վիրահատությունները 45 տոկոսով ավելացել են: 2018 թվականի 430-ի փոխարեն Գյումրու բժշկական կենտրոնում 2019-ին կատարվել է սրտի 600 վիրահատություն։ Ամփոփելով տարին՝ Գյումրու ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սրտի վիրահատությունները Գյումրիում կատարվում են եվրոպական չափանիշներին համապատասխան: Սրտի վիրահատությունների ավելացումը պայմանավորված է բարձրորակ սպասարկմամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բժշկական կենտրոնում դեղապատ ստենտավորումը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների համար իրականացվում է անվճար, իսկ զինծառայողների ընտանիքների անդամների համար՝ կես գնով:

Ընդհանուր առմամբ, ավելացել է ստացիոնար բուժում ստացողների թիվը. 2018 թվականին Գյումրու ԲԿ-ում ստացիոնար բուժօգնություն ստացող քաղաքացիների թիվը եղել է 7 հազար 550, իսկ 2019 թվականին այդ թիվը հասել է 8 հազարի:

Գյումրու ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը քաղաքացիների թվի ավելացումը պայմանավորել է պետական պատվերի աճով:

«Պետական աջակցությունն ու պետական ծրագրերի իրականացնումն այս տարի զգալի փոփոխություն են առաջացրել առողջապահության ոլորտում»,- նշեց կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս