Փոքր խաղադաշտերի կառուցման հաջորդ փուլը կլինի Արարատի և Արագածոտնի մարզերում
Դեկտեմբերի 27-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը, ինչպես նաև ՀՖՖ Գործադիր կոմիտեի նորընտիր անդամներ Գագիկ Աղբալյանը և Աննա Թադևոսյանն այցելել են Տավուշի մարզ, որի Հաղարծին, Գանձաքար, Գետահովիտ, Ազատամուտ գյուղերում, ինչպես նաև Իջևան քաղաքում բացվել են ևս 5 փոքր խաղադաշտեր: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սկսված լայնածավալ ծրագրի շնորհիվ արդեն այս տարի շահագործման են հանձնվել 20×40 չափի արհեստական խոտածածկով 51 խաղադաշտեր, որոնցից 10-ը՝ Վայոց Ձորի, 15-ը՝ Գեղարքունիքի, 13-ը՝ Տավուշի, 12-ը՝ Շիրակի, ևս մեկը՝ Արարատի մարզերում։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում հերթական անգամ կարևորեց ենթակառուցվածքների զարգացումը մարզերում և հավելեց, որ գործընթացը կշարունակվի նաև 2020 թ. ընթացքում: Փոքր խաղադաշտերի կառուցման հաջորդ փուլը կլինի Արարատի և Արագածոտնի մարզերում:
Մանրամասները՝ տեսանյութում.