Մարդու իրավունքների պաշտպանին ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքերով 2019 թվականին հասցեագրվել է շուրջ 100 բողոք, որը գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարվա 50 բողոքի համեմատ։
Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կմասնակցեն «Digital Almaty. գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողովին, որը հունվարի 31-ին տեղի կունենա Ալմաթիում:
Հանրապետությունում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ. Մանկաբույժ. ՈՒՂԻՂ
ՀՀ կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Կառավարման նոր մոդելի իրավաքաղաքական հիմքերի ձևավորման նպատակով, Ռուսաստանը գնում է նաև սահմանադրական փոփոխությունների, որում կարծում եմ, անշուշտ լինելու են պետական և քաղաքական կառավարման տարբեր նորարարություններ, բարձրագույն իշխանության ձևավորման նոր ճկուն մեխանիզմներ, և իհարկե դաշնային կառավարման պարագայում իրավասությունների և ռեսուրսների բաշխման նոր իրավակարգավորումներ:
Բողոքի ակցիա կառավարության դիմաց. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները հունվարի 15-ին վերսկսել են Իրաքի հետ համատեղ գործողությունները, այդ թվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, որոնք ընդհատվել էին երկու շաբաթ առաջ Բաղդադում Միացյալ Նահանգների դեսպանատան առջեւ բողոքի ցույցերից հետո:
Սուրբ Գայանե վանքում հունվարի 19-ին Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով:
Եվրոպան պետք է պատրաստ լինի ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել համաշխարհային քաղաքականության մեջ եւ զարգացնել իր ռազմական ներուժը, քանի որ ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունները շարունակում են փոխվել:
Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ բանակցություններն առեւտրական համաձայնագրի երկրորդ փուլի շուրջն արդեն ընթանում են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելային՝ Մալթայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի Սենատը հունվարի 16-ին կսկսի նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրված մեղադրանքների քննությունը պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ դատարանը վերջապես որոշեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։ Շուրջ մեկուկես տարի ընթացող քննությունն ու դատավարությունը ոչ մի կերպ ավարտին չեն հասնում, իսկ նրա առողջական վիճակն օր օրի վատանում է։ 2 օր առաջ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժին։ Թերեւս իշխանությունները հասկացան, որ բազում հիվանդություններ ունեցող մարդը կարող է բանտում մահանալ, եւ դա կլինի հերթական խայտառակությունը հետհեղափոխական Հայաստանի համար, որտեղ մարդկանց մեղադրանք է առաջադրվում, սակայն մեղքն ապացուցել չի հաջողվում, եւ դատական վերջնական ակտ դեռ չկա ոչ մի գործով։
«Փաստ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ դեկտեմբերի հատկապես վերջին տասնօրյակը տոնական առևտրի ակտիվ շրջանն է։ Այս առումով, ի տարբերություն 2018 թ. նույն ժամանակահատվածի, 2019 թվականի դեկտեմբերին մեր քաղաքացիները սննդամթերքի որոշ տեսակներ ձեռք են բերել ավելի բարձր գնով։ Ի դեպ՝ 2019-ի դեկտեմբերին սննդամթերքի որոշ տեսակների գները բարձրացել են նաև 2019 թ. նոյեմբերի համեմատ։ Այս մասին […]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 15-ին, ժամը 19:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ կոյուղամաքրման կայանի տանիքում, քաղաքացին փորձում է ինքնահրկիզել իրեն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել էր քեֆ կազմակերպել Էջմիածնի «Դվին» ռեստորանային համալիրում, որին մասնակցել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը փորձ է անում պայմանավորվածություններ ձեռք բերել գործող իշխանությունների հետ, փորձել նրանց հետ շփման եզրեր գտնել:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը երկու ամիս ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներ առաջարկելու համար: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը՝ մարզային մի շարք բուժկենտրոնների պետական ֆինանսավորումը դադարեցնելու, հետեւաբար ծննդատների փաստացի փակելու ծրագրի մասին, ՀՀ կառավարության հավանությանը չի արժանացրել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարումից ի վեր չի մասնակցել Էջմիածնի Մայր տաճարում Սուրբծննդյան պատարագին, քանի որ Էջմիածնի տաճարը տեւական ժամանակ է՝ վերանորոգման մեջ է, հիմա աշխատանքները կաթվածահար են, քանի որ կառավարությունը ձգձգում է որպես մշակութային օբյեկտ, տաճարում կատարվող աշխատանքները բարեգործական ճանաչելու եւ հարկերից ազատելու մասին որոշումը։
«Փաստ» թերթը գրում է․ «Ամանորի հանգստի տեւողության վերաբերյալ քննարկումները կրկին ակտուալություն են ստանում։ Խնդիրն այն է, որ կարծիքներ կան, թե մոտ մեկ շաբաթ տեւող հանգստյան օրերը պետք է կրճատել, քանի որ դրանք արդյունավետ չեն օգտագործվում, չեն նպաստում տնտեսության զարգացմանը եւ այլն։ Ինչպես հիշում եք, նախկինում եւս Ամանորի եւ Սուրբ Ծնունդի տոնական օրերը կրճատելու փորձեր եղել են։
Տրամաբանական հարց կարող է առաջանալ՝ 1.5 տարի քննություն իրականացնելն ինչքանո՞վ է ողջամիտ։ Հետաքրքիր կլիներ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեսնել պարզաբանում՝ ինչու է այսքան տևում քննությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հայտնի գաղտնալսումների գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը։
Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, փոխեց գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորում խափանման միջոցը։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, եւ հարցաքննվել է իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
«Աշխատավարձերի բարձրացման թեման մշտապես եղել է Հայաստանի ներքաղաքական քննարկումների հիմնական թեմաներից։ Հանրությունը մշտապես քաղաքական ուժերի առջեւ խնդիր է դրել բարձրացնել աշխատավարձերը։ Եվ դա է պատճառը, որ աշխատավարձերի բարձրացման թեման հատուկ նշանակություն է ստանում ոչ միայն նախընտրական շրջանում, երբ քաղաքական կուսակցություններն իրենց ծրագրերում ընդգրկում են աշխատավարձերի բարձրացման մասին տարբեր դրույթներ, այլեւ հետընտրական շրջանում։
«Փաստ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ ներկա իշխանության դիրքերը թույլ ու խախուտ են հատկապես մարզերում. սա պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքների ղեկավարների հիմնական մասը նախկին իշխանությունների օրոք ընտրված ու նախկին իշխանության թիմի ներկայացուցիչներ են, մարզպետները մեծամասամբ թույլ են կամ պարզապես տեղերում հեղինակություն չվայելող, իսկ մեկուկես տարվա ընթացքում անցկացված ՏԻՄ բոլոր ընտրություններում իշխանական ուժը կա՛մ խայտառակ պարտություն է կրել, կա՛մ դրանից խուսափելու համար պարզապես չի մասնակցել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրն ասում է, որ Քոչարյանի գործով առաջիկայում անակնկալ է սպասվում։ Հիշենք․ ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողովին եւ ՄԻԵԴ-ին դիմել է անձեռնմխելիության եւ 300.1 հոդվածի խնդրով։ «ՄԻԵԴ-ում գործընթացը երկար է տեւում, ՀՀ դատախազությունից, փաստաբաններից պետք է կարծիքներ ստանան, նոր պատասխանեն։ Որոշումը կլինի մարտի 23-24-ի միջակայքում, ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, ապա այն մինչեւ փետրվարի վերջ կգա»,- ասաց մեր աղբյուրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նալբանդյան փողոցում՝ վարչապետի լուսամուտի տակ կայանած այս հնամաշ «Վոլգան» կարելի է համարել ապրիլյան հեղափոխության խորհրդանիշը։ Այն 2018-ի ապրիլին ճանապարհ էր փակում եւ «վաստակել» է խախտումով կայանելու իր իրավունքը, իսկ ՃՈ-ն աչք է փակում դրա վրա։