Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):
Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար, Lragir.am-ին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է մոտ երեսուն սպանդանոցների ներկայացուցիչների և մեկ տասնյակ ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղացիների ու ֆերմերների հետ փոխգործակցության, ինչպես նաև սպանդանոցային մորթի առանձնահատկությունները:
Եկեղեցական և քաղաքական իշխանությունների փոխհարաբերություններն իրենց պատմական ուրույն ընթացքն են ունեցել տարբեր ժողովուրդների մոտ և տարբեր երկրներում: Այդ հարաբերությունների բնույթն ու ձևերը սերտորեն առնչված են եղել տվյալ երկրի սոցիալ-քաղաքական ու տնտեսական-մշակութային կյանքին և հետևել են այդ կյանքի զարգացման գործընթացին:
Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու մասին:
ՌԴ Պետդումայի պատգամավորները հավանություն են տվել Միխայիլ Միշուստինին վարչապետ նշանակելուն, դեմ քվեարկողներ չեն եղել, 383 խորհրդարանական «կողմ» է քվեարկել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բնականոն գործընթացը շարունակելը:
Հայաստանի առողջապահության նախարարությունը խիստ մտահոգված է, որ «5-րդ ալիքի» լրագրողն առանց դիմակի եւ գլխարկի ուղիղ եթերում ներկայացրել է «հատված Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից»: Անկեղծ ասած, ցուցադրել ենք մի դրվագ ԿՆՈՋ ծննդաբերության ընթացքից, ոչ թե «հատված՝ ԾՆՆԴԱՏԱՆ ծննդաբերության գործընթացից»: Մեր թղթակցի՝ Աչաջրում լինելն էլ պայմանավորված էր ոչ թե «ծննդատան ծննդաբերությամբ», այլ հանրապետության մի քանի ծննդատների՝ նախարարության հայտնած «մահվան» գույժով:
Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի հարցի վերաբերյալ գործընթացները շարունակվում են:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վաղ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպման մասին խոսելը:
Ավտոմեքենայի ներկրման համար 2019թ. նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է հայտարարագրի գործողության ժամկետը լրանալու մասին:
Մերձավոր Արեւելքում անարխիան եւ երկպառակությունները կավարտվեն այն բանից հետո, երբ տարածաշրջանից հեռանան ԱՄՆ-ի զինված ուժերը:
Ս.թ. հունվարի 16-ին Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` առաջարկելով քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանը առնչվող մի շարք հանգամանքներ` պարզելու համար, թե արդյոք դրանցում առկա չէ հանցագործություն:
Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի տակ է թողել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար եւ «Հաղթած Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիին:
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մամուլի հրապարակումներից տեղեկացավ, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» (Hraparak Oratert) օրաթերթի առաքումը ԵՊՀ։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր մասնակցությունը կունենա բարեգործական ծրագրում: Տաթևիկ Ռևազյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում նշված է, որ նա Երևանի սրճարաններից մեկում՝ «Roomz»-ում, հունվարի 16-ի երեկոյան կաշխատի որպես մատուցողուհի:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են ֆեյսբուքյան էջերը կոտրելու վերաբերյալ «Antifake.am»-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանի և «Politik.am»-ի խմբագիր Բորիս Մուրազիի գրառումները, այդ թվում՝ մտահոգությունները։
Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի շրջանակներում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում:
Իրեն ժողովրդավարական պետություն հռչակած յուրաքանչյուր երկրի ղեկավար պարտավոր է պետության ներսում ապահովել հանդուրժողականության մթնոլորտ և իր քաղաքացիներին արժանապատիվ ապրելու համար նորմալ տարրական պայմաններ, և ոչ երբեք՝ ընտրողական վերաբերմունք ու ատելության խոսք քարոզել։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, ՀՀ զինված ուժերի մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ՊՆ № զորամասի մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019 թ. հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հափշտակել և վաճառել են իրենց վստահված՝ զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացման համար հատկացված, առանձնապես խոշոր չափերով՝ 40 միլիոն ՀՀ դրամից ավելի արժեքով, մոտ 85 տոննա ավիավառելիքը։
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավով արձանագրում ենք, որ վերջին ժամանակներում տեղեկատվական դաշտում կտրուկ ավելացել է տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ ապատեղեկատվության, անձի բարի համբավը ոտնահարող, կեղծ լուրերի և ստոր ստերի քանակը: Տեսանելի են նաև նման անբարո մեթոդների պատվիրատուների ականջները: Նրանք սեփական կեղտոտ նպատակների համար չեն խորշում անգամ ամենազարհուրելի և պիղծ մեթոդներից և գործելաոճից:
Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին, ժամը 13.50-ին, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Դավիթ Բ.-ն, որը հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի /Գողության փորձը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ նրա ամբողջ թիմը, այդ թվում՝ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը, պետք է դադարեցնեն կատարել իրենց պարտականությունները զանգվածային լրատվամիջոցներում իբր փակ խորհրդակցությունից ձայնագրությունների հրապարակումից հետո, որտեղ կառավարության ղեկավարն իրեն եւ Զելենսկուն «տգետներ» է անվանել տնտեսության բնագավառում:
Հունվարի 16-ի և 19-ի ցերեկը, 17-ի և 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 17-ի և 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իրանը ներկայում ուրանը հարստացնում է ավելի մեծ ծավալներով, քան 2015 թվականին միջուկային գործարքը կնքելուց առաջ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 15-ից սկսել է տեսչական գործողությունները մսի իրացման շուկայում: Երկու օր Երևանում անցկացված վերահսկողության արդյունքը ցույց է տվել, որ մայրաքաղաքի խոշոր իրացման ցանցում՝ «ՍԱՍ», «Երևան Սիթի», «Պարմա», «Նոր Զովք», «Քարֆուր» սուպերմարկետներում, «Արտ Լանչ», «Կարաս» հանրային սննդի կետերում իրացվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետներն այսօր՝ հունվարի 16-ին, Հալեպի հոսպիտալին են փոխանցել դեղորայք և բժշկական պարագաներ:
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տվեց կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներին: Շարքային կազմի պարտադիր զինծառայության տարկետում տրվեց բակալավրի կրթական ծրագրով, մագիստրատուրայի կրթական ծրագրով, ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող 16 անձանց, որոնք ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ են ստացել դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում:
Սա հեռուստաընկերություններին լռեցնելու, խոսքի ազատությանը դեմ գնալու հերթական փորձն է։ Նմանատիպ ելույթը գրաքննություն սկսելու և հեռուստաալիքները վերահսկելու հստակ ցուցում է։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: